Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    81%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 1°C
    93%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    92%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    81%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    81%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    80%
    5 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ

Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլի 28-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացին։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Վերջինս փոխանցմամբ՝ պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունելու՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։

Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու ԱՄՆ-ի շարունակական ջանքերը, ինչպես նաև Հայաստանի բարգավաճ, ժողովրդավարական և անկախ ապագայի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի տեսլականը։

Նախօրեին տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:

Թեմայի այլ նորություններ