ԲԴԽ անդամները հանդիպել են ԱԺ պատգամավորների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    30%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    47%
    2 կմ/ժ
  • Լոռի 16°C
    43%
    12 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    68%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    34%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    30%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    48%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    84%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24834
  • Դոլար = 387.692

ԲԴԽ անդամները հանդիպել են ԱԺ պատգամավորների հետ

ԲԴԽ անդամները հանդիպել են ԱԺ պատգամավորների հետ

Բարձրագույն դատական խորհուրդը` Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 9-ին հյուրընկալել է Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին և հանձնաժողովի անդամներին: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Դատական իշխանության և Օրենսդիր մարմնի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման օրակարգում դատական համակարգում էլեկտրոնային արդարադատության յուրահատուկ հարթակի ներկայացումն ու քննարկումն է եղել:

Մասնագետների կողմից մանրամասն ներկայացվել է Բարձրագույն դատական խորհրդի հետ համատեղ մշակած էլեկտրոնային դատավարության միասնական ունիվերսալ հարթակի կառուցվածքը, գործիքակազմը, առանձնահատկություններն ու ընձեռած հնարավորությունները:

IT ընկերության ներկայացուցիչները քայլ առ քայլ ներկայացրել են դատավարության ավտոմատացված կառավարման համակարգի, վճարման կարգադրությունների և քաղաքացիական գործերի, ինչպես նաև դրանց մակագրության էլեկտրոնային համակարգի, CAST ծրագրի, տվյալների էլեկտրոնային շտեմարանի և վիդեոդատավարության ֆունկցիոնալ հնարավորությունները:

Աշխատանքային քննարկման մասնակիցները հարցուպատասխանի միջոցով ստացել են վերը նշված ծրագրերին առնչվող իրենց հուզող հարցերի պատասխանները:

Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել նման ձևաչափով հանդիպում-քննարկումները, ինչպես նաև խորացնել երկու կառույցների արդյունավետ փոխգործակցությունը:

Թեմայի այլ նորություններ