Բավական է, սա պետք է անհապաղ դադարեցվի․ ՄԱԿ-ը և ԱՀԿ-ն կոչ են անում հրադադար հաստատել Գազայի հատվածում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    20 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    17 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    3 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    1 կմ/ժ
  • Արարատ 15°C
    59%
    20 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    15 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.247
  • Դոլար = 387.692

Բավական է, սա պետք է անհապաղ դադարեցվի․ ՄԱԿ-ը և ԱՀԿ-ն կոչ են անում հրադադար հաստատել Գազայի հատվածում

Բավական է, սա պետք է անհապաղ դադարեցվի․ ՄԱԿ-ը և ԱՀԿ-ն կոչ են անում հրադադար հաստատել Գազայի հատվածում

ՄԱԿ-ի մարդասիրական խոշորագույն գործակալությունների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով անհապաղ մարդասիրական նպատակներով հրադադար հաստատել Գազայի հատվածում։

«Մոտ մեկ ամիս աշխարհը հետևում է Իսրայելում և օկուպացված Պաղեստինի տարածքում զարգացող իրավիճակին՝ ցնցված և սարսափած զոհերի աճող թվից»,- ասվում է հայտարարության մեջ։

ՄԱԿ-ը հիշեցնում է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 1400 իսրայելցի, հազարավոր վիրավորներ կան և ավելի քան 200 պատանդ է վերցվել: Նաև նշվում է, որ Գազայի հատվածում, ըստ պաղեստինյան իշխանությունների, զոհվել է մոտ 9,5 հազար մարդ։

«Հրթիռները շարունակում են վնասներ հասցնել ընտանիքներին: Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։ Սարսափելի է։ Սարսափելի է նաև Գազայում ավելի մեծ թվով խաղաղ բնակիչների սպանությունը և այն փաստը, որ 2,2 միլիոն պաղեստինցիներ զրկված են սննդից, ջրից, դեղորայքից, էլեկտրականությունից և վառելիքից»:

Հայտարարությունը ստորագրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար (OHCHR) Ֆոլքեր Թյուրքը, Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տնօրեն Էմի Փոփը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը, ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը և այլք։

«Մենք կրկնում ենք մեր կոչը կողմերին՝ կատարել միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների օրենսդրությամբ նախատեսված բոլոր պարտավորությունները: Մենք վերահաստատում ենք մեր կոչը՝ անհապաղ և անվերապահ ազատ արձակել պատանդ պահվող բոլոր քաղաքացիական անձանց։ […] Մեզ անհապաղ մարդասիրական զինադադար է անհրաժեշտ։ Արդեն անցել է 30 օր։ Բավական է, սա պետք է անհապաղ դադարեցվի»,- ասված է հայտարարության մեջ։

Թեմայի այլ նորություններ