Բասկետբոլի ֆեդերացիայում գոհ են ազգային և Մ16 տարեկանների հավաքականներից
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    68%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    70%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24327
  • Դոլար = 387.646

Բասկետբոլի ֆեդերացիայում գոհ են ազգային և Մ16 տարեկանների հավաքականներից

Բասկետբոլի ֆեդերացիայում գոհ են ազգային և Մ16 տարեկանների հավաքականներից

Երեկ կայացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության նիստը, որի ընթացքում ամփոփվել են 2022 թվականի Եվրոպայի առաջնություններում Հայաստանի ազգային հավաքականի և Մ16 տարեկանների գրանցած արդյունքները:

Այս մասին հայտնում է Բասկետբոլի ֆեդերացիայից: Նիստում նշվել է, որ հաջորդ տարի ևս պետք է մասնակցել Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզոններին: Որոշում է կայացվել, որ մինչև սեպտեմբեր հավաքականների բոլոր տարիքային խմբերում կլինեն մարզչական նշանակումներ, իսկ մինչև հոկտեմբեր կհստակեցվի կանանց Մ20 տարեկանների՝ գալիք տարվա Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում մասնակցության հարցը:Օրակարգի մեկ այլ հարցով խոսվել է տղամարդկանց Հայաստանի կանոնավոր առաջնության անցկացման մասին: Որոշում է կայացվել, որ 2022/2023 մրցաշրջանում Հայաստանի առաջնությունը կանցկացվի բասկետբոլի ֆեդերացիայի հովանո ներքո: Առաջնության ձևաչափը և մասնակիցների կազմը հայտնի կդառնա մինչև օգոստոսի 20-ը:

Հայաստանի տղամարդկանց և կանանց մինչև 16 տարեկանների հավաքականները դարձել են Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոններ, իսկ կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում 18 թիմերի պայքարում գրավել է 16-րդ տեղը:

Թեմայի այլ նորություններ