Բանակցային գործընթացի մասին, ընդհուպ նախադասությունների մակարդակով, տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    19 կմ/ժ
  • Լոռի 5°C
    99%
    1 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    65%
    9 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.692

Բանակցային գործընթացի մասին, ընդհուպ նախադասությունների մակարդակով, տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ. Փաշինյան

Բանակցային գործընթացի մասին, ընդհուպ նախադասությունների մակարդակով, տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ. Փաշինյան

Եթե կա այդպիսի համատեքստ, թե իշխանությունն ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել, եւ նրան պետք է օգնել պատասխանատվություն վերցնել, ես կարող եմ ասել, որ իշխանությունը, կառավարությունը, եւ անձամբ ես գիտակցում ենք երկրի ճակատագրի համար ունեցած պատասխանատվությունը, եւ այդ պատասխանատվությունը մենք պատրաստ ենք վերցնել, եւ այդ պատասխանատվությունը մենք ստացել ենք մեր ժողովրդից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ եւ ԱՀ նախկին նախագահների քննարկումների համատեքստի մասին։

«Կա կարծիք, թե բանակցային գործընթացի մասին տեղյակ է մարդկանց նեղ շրջանակ։ Դա թյուրիմացություն է։ Որովհետեւ բանակցային գործընթացի մասին, ընդհուպ նախադասությունների մակարդակով, տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ, ոչ միայն մեր թիմակիցներ։ ՔՊ խմբակցությունը, ԱԽ-ն, ԼՂ իշխանություններն ամբողջությամբ տեղյակ են»,- հավելեց Փաշինյանը։

Վերջինս շեշտեց, որ ԼՂ նախագահը որեւէ բանակցությունում իր արտասանած եւ լսած որեւէ նախադասությունից անտեղյակ չէ։ Վարչապետը վստահություն հայտնեց, որ ԱՀ նախագհն էլ իր հերթին տեղյակ է պահում առնվազն ԱԽ-ին, եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների․

«Ուզում եմ ընդգծել, որ [ՀՀ եւ ԱՀ նախկին նախագահների մասնակցությամբ] խորհրդակցության անդամների մի մասն, իմ կարծիքով, այս բերումով տեղյակ է ամբողջությամբ բանակցային պրոցեսից, մյուս մասը տեղյակ լինելու հնարավորություն միշտ էլ ունեցել է, որովհետեւ ես միշտ էլ պատրաստակամություն եմ հայտնել մասնավորապես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնել բանակցություններն ամբողջությամբ։ 

Ռ․ Քոչարյանն ու Ս․ Սարգսյանը, որոնք համապատասխանաբար երկու խմբակցությունների լիդերներն են, հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ, Լ․ Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը նույնպես, ըստ էության, հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը»,- ասաց Փաշինյանը։

Վերջինս տեղեկացրեց, որ նաեւ փորձագիտական հանրության բավականին լայն շրջանակի է պարբերաբար տեղյակ պահում այդ քննարկումների մասին։

Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, Փաշինյանը մեկնաբանեց․

«Իշխանությունը, կառավարությունը եւ ես անձամբ պատրաստ եմ վերցնել եւ կրել պատասխանատվություն։ Ես 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ԱԽ ընդլայնված նիստ էի հրավիրել, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին էի հրավիրել, էդ ժամանակ իրենց տեղյակ էի պահում հնարավոր գործողությունների մասին, բայց նշում էի՝ ոչ թե հրավիրել եմ, որ կիսեք պատասխանատվությունը, այլ պարզապես հարկ եմ համարում տեղեկացնել ձեզ, որովհետեւ ձեր միջոցով տեղեկացնում եմ նաեւ մեր ժողովրդին։ 

Պատասխսնատվությունից մենք չենք խուսափել եւ չենք խուսափում։ Եթե կան քաղաքական ուժեր, որոնք կցանկանան իրենց ներդրումն ունենալ Հայաստանի շուրջ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու գործում, իրենք կարող են նպաստել, տեղեկատվությունը փակ չէ այդ ուժերի համար, փակ է ֆորմատի առումով»,- ասաց վարչապետը։

Թեմայի այլ նորություններ