ԱԺ-ն քննարկեց օրենքով անվճար իրավաբանական ծառայություններից օգտվողների շրջանակն ընդլայնող նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    19 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    10 կմ/ժ
  • Արարատ 15°C
    63%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    6 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    84%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    19 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    72%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    89%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26634
  • Դոլար = 388.501

ԱԺ-ն քննարկեց օրենքով անվճար իրավաբանական ծառայություններից օգտվողների շրջանակն ընդլայնող նախագիծը

ԱԺ-ն քննարկեց օրենքով անվճար իրավաբանական ծառայություններից օգտվողների շրջանակն ընդլայնող  նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները ևս կկարողանան օգտվել հանրային պաշտպանի գրասենյակի անվճար ծառայություններից:  

InterLur.com լրատվական գործակալության հաղորդմամբ՝ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը:
 

Փաստաբանության մասին գործող օրենքով սահմանված է, որ Հայաստանը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնություն, մասնավորապես, ՀՀ-ի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված, մահացած զինծառայողների ընտանիքներին: «Մենք գտնում ենք, որ այս կարգավորումը բավականին խնդրահարույց է, վերաբերմունքն արդարացի չէ այն զինծառայողների ընտանիքների անդամների հանդեպ, որոնց զավակները Զինված ուժերում իրենց ծառայությունն իրականացնելու ընթացքում մահացել են այլ հանգամանքներում»,- ասաց Զոհրաբյանն ու հավելեց՝ սևազգեստ մայրերը, զոհված զինծառայողների հարազատները քանիցս Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում բարձրացրել են պետության կողմից իրենց անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հարցը:

Պատգամավորի խոսքով՝ նրանց իրավունքների պաշտպանությունը Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից կկազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուր շահառու հանդիսացող անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Առաջին ընթերցմամբ քննարկումից հետո կառավարությունից ստացվել է մեկ առաջարկ, այսպիսով նախագծում տրվել է հետևյալ ձևակերպումը՝ սահմանված կարգով հաստատված զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված, մահացած զինծառայողի ընտանիքի անդամները:

Զոհրաբյանը հիշեցրեց, որ անվճար իրաբանական օգնություն չի կարող տրվել ձեռնարկատիրական բնույթի գործերով՝ ներառյալ կորպորատիվ վեճեր, նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գույքային պահանջով գործերով՝ բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանի կողմում հանդես եկող երրորդ անձ և եթե առկա են դիմող անձի անվճարունակությունը ժխտող փաստական հավաստի տվյալներ:

Թեմայի այլ նորություններ