ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայավտոկայարանը» մասնավորեցման ցանկից հանելու նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    76%
    0 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    91%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    82%
    1 կմ/ժ
  • Արարատ 12°C
    57%
    9 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    76%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    83%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    64%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայավտոկայարանը» մասնավորեցման ցանկից հանելու նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայավտոկայարանը» մասնավորեցման ցանկից հանելու նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է «Հայավտոկայարան»  ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից: InterLur.com լրատվական գործակալության հաղորդմամբ՝  «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 118 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներ:

Ընկերությունը գործառույթներն իրականացնում է իր կազմում գործող չորս ավտոկայարանների` Երեւանի «Կենտրոնական» եւ «Հյուսիսային», Գյումրիի եւ Վանաձորի ավտոկայարանների, ինչպես նաեւ մյուս քաղաքներում տեղակայված 24 ավտոկայանների եւ 17 երթակարգավարական կետերի միջոցով: 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը նախագիծը նեկայացնելիս հիշեցրել էր, որ ուղեւորափոխադրումների սպասարկման պատշաճ որակ ապահովելու տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում բարձրացնել նաեւ ավտոկայարանային ծառայությունների մակարդակը: Ավտոկայարանային համակարգի արդիականացումը պետք է իրականացվի ներդրումային ծրագրերի միջոցով, այդ թվում՝ նաեւ կառավարության օժանդակությամբ: Հետեւաբար, անհրաժեշտ է պահպանել ընկերության ամբողջականությունը (ներառյալ՝ գույքային) եւ պետական կարգավիճակով գործունեությունը` բաժնետոմսերի 100 տոկոս պետական սեփականությամբ:

Թեմայի այլ նորություններ