Ազգային ժողովում հյուրընկալվել է Իտալիայի խորհրդարանի Իտալիա-Հայաստան բարեկամական խումբը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    55%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    0 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    67%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Ազգային ժողովում հյուրընկալվել է Իտալիայի խորհրդարանի Իտալիա-Հայաստան բարեկամական խումբը

Ազգային ժողովում հյուրընկալվել է Իտալիայի խորհրդարանի Իտալիա-Հայաստան բարեկամական խումբը

Մայիսի 18-ին բարեկամական խմբերի մակարդակով  խորհրդարանում տեղի է ունեցել  հայ եւ իտալացի պատգամավորների ընդլայնված կազմով հանդիպումը:

ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանն անդրադարձել է խորհրդարանական համագործակցությանը, պատգամավորների ու գործադիրի ներկայացուցիչների փոխայցերի կարեւորությանը: Պատգամավորը երախտագիտություն է հայտնել 2019 թ. ապրիլին Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմին, հետպատերազմական իրավիճակին, Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին:  Այդ համատեքստում Մարիա Կարապետյանն արժեւորել է Իտալիայի խորհրդարանի կողմից այս տարվա մարտին ընդունված բանաձեւը, որով իտալացի խորհրդարանականներն ամրագրել են հայ ռազմագերիների վերադարձի կարեւորությունը: Պատգամավորն ընդգծել է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ Իտալիայի խորհրդարանականների  կողմից արված հայտարարությունները:

Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոն  կարեւորել է հայ-իտալական  փոխգործակցության առավել ակտիվացումը, խորհրդարանական դիվանագիտությունը՝ առանձնացնելով  հատկապես բարեկամական խմբերի դերը:  Ջուլիո Չենտեմերոն անդրադարձել է ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Պատգամավորը խոսել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների հաջողությունների,  հայկական կրթամշակութային  առանձնահատկությունների մասին:

Ընդլայնված կազմով հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը,  Սոնա Ղազարյանը,  Հասմիկ Հակոբյանը,  Լուսինե Բադալյանը, Մերի Գալստյանը,  Սարգիս Խանդանյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը:

Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են 44-օրյա պատերազմին, ԼՂ-ում տիրող իրավիճակին,  Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգեւոր-մշակութային ժառանգությանը եւ այդ հարցում Ադրբեջանի վարած ժխտողական քաղաքականությանն ու իրականությունը խեղաթյուրող վարքագծին:  Խորհրդարանականներն իտալացի գործընկերներին ներկայացրել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը:  Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: 

Թեմայի այլ նորություններ