Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Արսեն Թորոսյանին ԱԱԾ հրավիրելու մասին լուրերը. Հիմքեր չկան
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    70%
    7 կմ/ժ
  • Լոռի 5°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    95%
    0 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Արսեն Թորոսյանին ԱԱԾ հրավիրելու մասին լուրերը. Հիմքեր չկան

Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Արսեն Թորոսյանին ԱԱԾ հրավիրելու մասին լուրերը. Հիմքեր չկան

Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Արսեն Թորոսյանին ԱԱԾ հրավիրելու մասին լուրերը: Ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ, գնդապետ Արթուր Գևորգյանը, տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

«Թորոսյանը ԱԱԾ չի հրավիրվել, ավելին դրա համար հիմքեր էլ չկան»,- հավաստեց նա:

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում առ այն, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրավիրվել է ԱԱԾ իր կողմից թույլ տրված «չարաշահումների փաստերով»:

Ըստ մամուլի այսօր իբրև թե վեճ է տեղի ունեցել Թորոսյանի և վարչապետ Փաշինյանի միջև և վերջինս նրան հրահանգել է ազատման դիմում գրել:

Սակայն այս լուրը InfoPort.am-ի հետ զրույցում հերքեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը` նշելով, որ Թորոսյանը շարունակում է կատարել իր պարտականությունները: Ներկայումս Արսեն Թորոսյանը գտնվում է արձակուրդում:

Թեմայի այլ նորություններ