Ազգային անվտանգության ծառայությունում ավարտվել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը և ուղարկվել դատարան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    30%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    7 կմ/ժ
  • Լոռի 16°C
    44%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    5 կմ/ժ
  • Արարատ 20°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    34%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    49%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    34%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    84%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24834
  • Դոլար = 387.692

Ազգային անվտանգության ծառայությունում ավարտվել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը և ուղարկվել դատարան

Ազգային անվտանգության ծառայությունում ավարտվել է ՀՀ  սնանկության  դատարանի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը և ուղարկվել դատարան

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության լրատվության բաժնից՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը, 2019-2020 թվականների ընթացքում, շահադիտական դրդումներից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, թվով 5 անձանց  հրամանագրել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի հնոցապանի, համակարգչային օպերատորի, էլեկտրագետի, սպասարկողի, ցրիչի հաստիքներում և հաստատապես տեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին՝ կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, աշխատակազմի աշխատողներին հաշվարկված և վճարված աշխատավարձերի փաստաթղթեր, միանվագ պարգևատրման մասին հրամաններ: Այնուհետև բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է  վճարման, որի արդյունքում պետական բյուջեից, չաշխատած օրերի դիմաց, վերջիններիս անվամբ անհիմն դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերով՝ 7.348.576 ՀՀ դրամ: Ավելին՝ Գ. Ժ.-ի և Վ.Վ.-ի աշխատավարձի վճարման բանկային քարտերը փաստացի գտնվել են աշխատակազմի ղեկավարի տրամադրության տակ և նա վերջիններիս անվամբ փոխանցված ընդհանուր՝ 3.638.425 դրամը, անձամբ, տարբեր բանկոմատներից կանխիկացրել և ծախսել է իր անձնական կարիքների համար, իսկ մնացած՝ 3.710.151 դրամ գումարը տնօրինվել է Կ. Գ.-ի, Ե. Մ.-ի և Ա. Կ.-ի կողմից։

Նկարագրված արարքը կատարելու համար 2020 թվականի հուլիսի 29-ին ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Առաջադրված մեղադրանքում ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարն իրեն մեղավոր է ճանաչել լիովին և տվել խոստովանական ցուցմունքներ՝ ամբողջությամբ հատուցելով նաև պետությանը պատճառված վնասը:

Միևնույն ժամանակ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի  համաձայնության առկայության պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում՝ մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:

Նախաքննության ընթացքում միջնորդագիր է ուղարկվել ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարին՝ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմում նույնաբնույթ խախտումները վերացնելու, դրանց պատճառները պարզելու և խախտումներ թույլ տրված անձանց նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու առաջարկությամբ:

2020 թվականի սեպտեմբերի 14-ին քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու նպատակով։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ