Այսպիսի փառատոնները լրացուցիչ խթան են գիտության և կրթության ոլորտի զարգացման համար. Արայիկ Հարությունյանը՝ STARMUS -ի փակման արարողությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 2°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    12 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    92%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    85%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Այսպիսի փառատոնները լրացուցիչ խթան են գիտության և կրթության ոլորտի զարգացման համար. Արայիկ Հարությունյանը՝ STARMUS -ի փակման արարողությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել STARMUS գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի փակման արարողությանը: Փառատոնի փակման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հաջողվել է «Սթարմուս»-ով մի քանի լուրջ արդյունքներ ստանալ. 

«Միջոցառումների ընթացքում մենք տեսանք, որ այս ուղղությունների հսկայական պահանջարկ կա Հայաստանի Հանրապետությունում: Մենք արձանագրել ենք, որ մեր խնդիրների մեծ մասը կամ բոլորը կրթության որակից է, և դրան ուշադրություն ենք դարձնում: Այսպիսի միջոցառումները լրացուցիչ խթան են հանդիսանում այդ ուղղությունների զարգացման համար, որովհետև կրթությունը և գիտությունն առանց արվեստի այլևս գոյություն չունեն։ Եվ «Սթարմուսը» դրա լավագույն համադրումն է»:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ փառատոնի ընթացքում շատ բացահայտումներ են արվել. 

«Մենք ինքներս մեզ համար բացահայտումներ արեցինք, թե որքան մեծ ներուժ կա ՀՀ-ում: Մենք, այո՛, ունենք մոռացված մեծեր, որոնց հիշեցինք, մասնավորապես՝ Քեմուրջյանին, և դա շնորհիվ նաև «Սթարմուսի» թիմի, որը շատ հետաքրքիր ծրագիր ներկայացրեց՝ ունենալով փորձ աշխարհի տարբեր երկրներում: Եվ այդ լավագույն փորձը մենք անպայման կկիրառենք Հայաստանի Հանրապետությունում»:

Աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն է հայտնել կազմակերպչական կոմիետին, «Սթարմուսի» մեծ թիմին:

 «Դուք այս ոլորտների զարգացմանը նոր մշակույթ բերեցիք, և մենք անպայման կօգտվենք այդ մշակույթից և ստեղծված արժեքներից: Եվ ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանին: Նա սփյուռքում՝ Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայի լավագույն օրինակ է, թե ինչպես կարելի է ծառայություններ մատուցել սեփական հայրենիքին: Եվ «Սթարմուսը»-ը կհիշվի նաև ՀՀ-ում Գարիկ Իսրայելյանով»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանում այս ուղղությունների զարգացումը, «Սթարմուսը»-ները մշտական են լինելու:

Արայիկ Հարությունյանը, Վահագն Խաչատուրյանի հետ միասին, այցելել է նաև «Սթարմուս VI» միջազգային փառատոնի շրջանակում Ազատության հրապարակում բացված «Գիտության ճամբար», ծանոթացել այնտեղ ներկայացված գիտության նորագույն նվաճումներին ու ձեռքբերումներին:

Թեմայի այլ նորություններ