Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    13 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    2 կմ/ժ
  • Արարատ 12°C
    69%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    66%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի  հերթական նիստը

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ նապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվության բաժնից՝ նիստին մասնակցում էին Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գնել Հասրաթյանը, խորհրդում ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցիչներ և միությունների  անդամներ։
Նիստի օրակարգում ընդգրկված էր թվով 7 հարց, որոնց մի մասի վերաբերյալ քվեարկությունը հետաձգվեց։

Խորհուրդը նախ քննարկեց ԲԸՏՄ-ի կառավարման խորհրդում ընդգրկված՝ «Բնապահպանական հասարակական միություն»  հասարակական կազմակերպության անդամության դադարեցման հարցը, ապա ՀՀ վարչապետին ներկայացնելու նպատակով՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում Գնել Հասրաթյանի թեկնածությանը հավանություն տալու և  կատարողականի գնահատման մեթոդոլոգիան հաստատելու  վերաբերյալ հարցերը։
Օրակարգում էին նաև «Հայաստանի հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2020-2022 թվականների՝ «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ «Կոպերնիկուս» համակարգով» ծրագրի շրջանակներում Սևանա լճի և  ջրհավաք ավազանի բնապահպանական ուսումնասիրություն (մոնիտորինգ) իրականացնելու  աշխատանքների կազմակերպման մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծն ի գիտություն ընդունելու վերաբերյալ հարցը։

Նիստի ընթացքում քննարկվեցին Տեսչական մարմնի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու մեխանիզմները, օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունների անհրաժեշտությունը, բյուջետային և ֆինանսական մի շարք հարցեր։ 

Տեսչական մարմնի աշխատանքներն ավելի ինստիտուցիոնալ հենքի վրա դնելու նպատակով բարձրաձայնված խնդիրներն ու առաջարկները խորհրդի կողմից ընդունվեցին ի գիտություն: 

Թեմայի այլ նորություններ