Այսօր կպարգեւատրվեն Տավուշյան մարտերի մասնակիցները
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    62%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    63%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    72%
    3 կմ/ժ
  • Արարատ 14°C
    50%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    62%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    60%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    62%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    57%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24687
  • Դոլար = 387.692

Այսօր կպարգեւատրվեն Տավուշյան մարտերի մասնակիցները

Այսօր կպարգեւատրվեն Տավուշյան մարտերի մասնակիցները

Սարդարապատի հուշահամալիրում այսօր երեկոյան տեղի կունենա Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարների պարգեւատրման արարողությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայող կպարգեւատրվի «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայող՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։

Կապիտան Ռուբեն Սանամյանը կպարգեւատրվի Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։

Պարգեւները զինծառայողներին կհանձնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թեմայի այլ նորություններ