Ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ և զոհեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    13 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    54%
    23 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    11 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    82%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24913
  • Դոլար = 387.646

Ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ և զոհեր

Ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ և զոհեր

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ԱԻՆ լրատվության բաժնից՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 19:38-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտու մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Հ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70 մետր գլորվել ձորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Սրբուհի Հ․-ն (ծնված 2014 թ.) տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Համլետ Հ․-ն՝ «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները վարորդին և Սուսաննա Ա․-ին (ծնված 1961 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ և գիտակցության չգալով մահացել են։ Բժիշկները Համլետ Հ․-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Սրբուհի Հ․-ինը՝ բավարար։

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով ավտոմեքենայից մոտ 10 մ հեռավորության վրա՝ ձորակից, դուրս են բերել Սրբուհի Հ․-ի (ծնված 1961 թ․) դին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Թեմայի այլ նորություններ