Աշխարհի լավագույն բուհերում ուսանելու հնարավորություն՝ 45 երիտասարդի
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    1 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    69%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    72%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Աշխարհի լավագույն բուհերում ուսանելու հնարավորություն՝ 45 երիտասարդի

Աշխարհի լավագույն բուհերում ուսանելու հնարավորություն՝ 45 երիտասարդի

Ինչպեզ տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ԿԳՄՍՆ լրատվության բաժնից՝ Օշականի մշակույթի պալատում տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի Կրթաթոշակային ծրագրի 2020 թ. կրթաթոշակառուներին հավաստագրերի հանձնման արարողությունը:

Ծրագրի շրջանակում ֆինանսավորվում է Հայաստանի զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտությունների (գյուղատնտեսություն, անասնաբուժություն, առողջապահության կառավարում, բժշկություն, տվյալագիտություն, վիճակագրություն, քաղաքաշինություն և այլն) ուսուցումը: 45 երիտասարդի հնարավորություն է տրվել ուսանելու իր մասնագիտությամբ աշխարհի լավագույն բուհերում՝ Հայաստան վերադառնալու և սովորածը հանուն հայրենիքի զարգացման ներդնելու պարտադիր պահանջով:

Կրթաթոշակառուներին հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էին «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հիմնադրամի բարերարներ, հոգաբարձուների խորհրդի անդամներ և տարբեր տարիների կրթաթոշակառուներ:

Նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը ներկայացրել է նախարար Ա. Հարությունյանի՝ ուսանողներին ուղղված ողջույնի խոսքը. «Սիրելի՛ ուսանողներ, աշխարհում կատարվող վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ թե՛ համաճարակների ու արհավիրքների, թե՛ մարտահրավերների ու անսպասելի շրջափուլերի պայմաններում պայքարելու և հաղթանակած դուրս գալու լավագույն պայմանը գիտելիքով զինված քաղաքացի ունենալն է, որը գիտի ինչպես պատրաստվել, դիմակայել և օգտակար լինել պետությանը։ Այս ծրագիրն առավել քան միտված է այդ նպատակին։ Շնորհակալ ենք «Իմ քայլը» հիմնադրամին՝ հանուն հայրենիքի բարօրության և կայուն ապագայի կրթության դերի այսչափ կարևորման և իրագործվող բոլոր նախագծերի համար»։

Միջոցառման ավարտին ուսանողներին հանձնվել են կրթաթոշակների հավաստագրերը։

Թեմայի այլ նորություններ