Չարենցավանցի մարզիկ Յուրի Սաքունցի նոր ռեկորդները. խաղաքարտերի պատռում և հենում-ծալում՝ շշերի վրա (լուսանկարներ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    19 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    90%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    19 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    68%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26634
  • Դոլար = 388.501

Չարենցավանցի մարզիկ Յուրի Սաքունցի նոր ռեկորդները. խաղաքարտերի պատռում և հենում-ծալում՝ շշերի վրա (լուսանկարներ)

Չարենցավանցի մարզիկ Յուրի Սաքունցի նոր ռեկորդները. խաղաքարտերի պատռում և հենում-ծալում՝ շշերի վրա (լուսանկարներ)

Ուժային եռամարտով, մասռեստլինգով և ձեռնամարտով զբաղվող մարզիկ, աշխարհի չեմպիոն, Գինեսի հայ ռեկորդակիր, չարենցավանցի Յուրի Սաքունցը երկու ռեկորդ էր նախատեսել, բայց երեքը սահմանեց, իր ուժով զարմացնելով բոլոր ներկաներին։

Օգոստոսի 18-ին, Կոմիտասի անվան պանթեոնի մոտ գտնվող Զորավար Անդրանիկի արձանի մոտ Յուրի Սաքունցը երկու նոր ռեկորդ սահմանեց՝ շշի վրա դրված ափսեների միջոցով հենում-ծալում վարժությունից, ինչպես նաև ձեռքերը մեջքի հետևում պահած տուփով խաղաթղթեր պատռելով։ Սահմանված ռեկորդները նա նվիրեց հայրենիքի սահմանը պաշտպանողներին։ Մարզիկին քաջալերելու էին եկել ազատամարտիկներ և զինվորականներ: Միջոցառմանը ներկա էր նաև Արցախի հերոս, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից Արկադի Տեր-Թադևոսյանը։ Իրադարձությունը լուսաբանելու համար եկել էին մի շարք լրատվականների ներկայացուցիչներ։ 

Յուրի Սաքունցը InterLur.com լրատվական գործակալության հետ զրույցում ասաց, որ հենում–ծալում վարժությունից որոշել է ռեկորդ սահմանել, երբ տեսել է ազգությամբ ռուս մարզիկ Վիկտոր Բլյուդի նույն հնարքը։ Բլյուդը դա արել է ընդամենը երկու անգամ, իսկ Յուրին կատարեց այդ նույն վարժությունը 10 անգամ։ Ինչ վերաբերում է խաղաթղթերին, ապա նման փորձեր նույնպես եղել են, բայց ոչ ձեռքերը մեջքի հետևում պահած։ Սաքունցի խոսքով, նա որոշել էր ձեռքերը մեջքի հետևում պահել, որ ավելի բարդ լինի և նա պատռեց 10 տուփ  խաղաքարտ: Մարզիկն այնուհետև սահմանեց ևս մեկ ռոկորդ, որը չէր նախատեսել, երեք շշերի վրա հենում-ծալում կատարեց 11 անգամ, ինչն այլ ռեկորդակիր արել էր 2 անգամ:

«Այդ ռեկորդներից մեկը նվիրում եմ ազատամարտիկներին և ֆիդայիներին, երկրորդ ռեկորդը նվիրում եմ տավուշյան մարտերի զոհված և չզոհված տղաներին իսկ երրորդ ռեկորդը՝ եղբայրներիս»,- InterLur.com լրատվական գործակալության հետ զրույցում ասաց Յուրի Սաքունցը: Միջոցառման ավարտին ներկաներից շատերը հավերժացրին պահը՝ սելֆիներ անելով ռեկորդակիր Յուրի Սաքունցի հետ։

Լուսանկարները՝ InterLur.com լրատվական գործակալության

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Թեմայի այլ նորություններ