Աշակերտական ֆորում Հայաստանի Հանրապետությունում կրթության հիմնախնդիրների և զարգացման հեռանկարների շուրջ
▲ Դեպի վեր
  • Երեվան 8°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    88%
    5 կմ/ժ
  • Արարատ 9°C
    64%
    9 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    95%
    2 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    91%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    74%
    5 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Աշակերտական ֆորում Հայաստանի Հանրապետությունում կրթության հիմնախնդիրների և զարգացման հեռանկարների շուրջ

Աշակերտական ֆորում Հայաստանի Հանրապետությունում կրթության հիմնախնդիրների և զարգացման հեռանկարների շուրջ

«Հայաստանի Հանրապետության կրթության 2021-2025 թվականների զարգացման ռազմավարության» մշակման աշխատանքների շրջանակում ՀՀ Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերի քաղաքային և գյուղական համայնքների ավագ և միջնակարգ դպրոցների 100-ից ավելի աշակերտների հետ կազմակերպվել են քննարկումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում կրթության հեռանկարներն ու հիմնախնդիրները» խորագրով:

Ֆորումը կազմակերպվել է «Գործընկերություն և ուսուցում», «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» և «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» հասարակական կազմակերպությունների կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցության արդյունքում:

Տարիքային առանձնահատկությունների սկզբունքների պահպանման միջազգային լավագույն փորձի կիրառմամբ հանրային մասնակցության մեթոդաբանությամբ ծավալված քննարկումների ընթացքում աշակերտներին հնարավորություն է տրվել արտահայտելու իրենց տեսակետները կրթության ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծումների մասին, ներկայացնելու ապագայի դպրոցի իրենց տեսլականը

Կառուցողական և բովանդակալից քննարկումների արդյունքում աշակերտները հանդես եկան հետաքրքիր և նորարական բազմաթիվ առաջարկներով՝ մասնավորապես կարևորելով ներառական, աշակերտակենտրոն և անվտանգ միջավայրի ձևավորումը, դասավանդման արդիական մեթոդների կիրառումը, դասագրքերի բեռնաթափումը, կրթական համակարգի արդյունավետության բարձրացումը՝ ապահովելու արդյունավետ և ստեղծարար սովորելու միջավայրի վերափոխմանը համարժեք կառավարման տեղեկատվական և այլ գործիքներ, դերերի և պարտականությունների արդյունավետ բաշխում համակարգի մասնակիցների միջև և այլն:

Թեմայի այլ նորություններ