Արուսյակ Մանավազյանը հանդիպել է Ղուկաս Աբգարյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    1 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    69%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    72%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Արուսյակ Մանավազյանը հանդիպել է Ղուկաս Աբգարյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին

Արուսյակ Մանավազյանը հանդիպել է Ղուկաս Աբգարյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ ԱԺ-ում հանդիպել է «Բաց դաս»-ի շրջանակում հյուրընկալված Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքի՝ Ղուկաս Աբգարյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ:

Վերջինս զրույցի ընթացքում հետաքրքրվել է, թե հիմնականում ի՞նչ մասնագիտական կողմնորոշում ունեն աշակերտները: Նրանց պատասխանները, ինչպես նշում է Մանավազյանը, բավականին տարբեր են եղել՝ հաշվապահ, իրավաբան, խոհարար, թուրքագետ, ատամնաբույժ, թարգմանիչ, աշակերտներից մեկն էլ հետագայում իրեն խորհրդարանում էր տեսնում՝ պատգամավորի կարգավիճակով:

Պատգամավորը աշակերտներին խորհուրդ է տվել մասնագիտություն ընտրելիս, ինչպես նաեւ նոր մասնագիտության մեջ հմտանալիս չվախենալ, անընդհատ աշխատել եւ կատարելագործվել: «Ցանկացած տարիքում ուշ չէ»,- նշել է նա:

Հանդիպման ավարտին հյուրերն այցելել են Ազգային ժողովի թանգարան, ծանոթացել շենքի պատմությանն ու շրջել գրադարանում:

Թեմայի այլ նորություններ