Առուն այլևս Ադրբեջան չի հոսի. Սիփան Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    63%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    72%
    3 կմ/ժ
  • Արարատ 14°C
    50%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    60%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    57%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24687
  • Դոլար = 387.692

Առուն այլևս Ադրբեջան չի հոսի. Սիփան Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
Սիրելի հայրենակիցներ, Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահի օգնությամբ, սահամանապահ Դովեղ գյուղում շատ կարևոր խնդիր ենք լուծում: Գյուղում տնամերձ հողամասերը 42 հա են, որից մոտ 5 հա ոռոգվում է ինքնահոս եղանակով։ Գյուղի տնամերձ հողամասերում առկա է ոռոգման ներքին ցանց, սակայն ջրի սակավության պատճառով 37 հա տնամերձ հողամասերից մշակվում են միջինացված 10%-ի չափով։ Նշված տարածքները լիարժեք մշակելու համար անհրաժեշտ էր վերագործարկել «Նոյեմբերյան» ՋՕ-ի ենթակայության տակ գտնվող գյուղի պոմպակայանը:
 
Գյուղամիջով դեպի Ադրբեջան հոսող առուն, որից երկար տարիներ գյուղացիներն, ըստ էության, չեն կարողացել օգտվել, հիմա կկարողանան, և հուսանք` կմշակեն տնամերձ հողատարածքներն ամբողջությամբ: Աշխատանքները դեռ ընթանում են, մնում են վերջին շտրիխները: Շուտով ավարտին կհասնենք, որից հետո մինչև մեր ժողովուրդը լիարժեք չօգտվի, ջուր չի հոսի դեպի Ադրբեջան: Մեկնարկը տվեցինք Թաթուլ Հակոբյանի հետ, ում հայրը սովետական տարիներին մեծ ներդրում է ունեցել այս պոմպակայնը կառուցելու գործում:
 

Թեմայի այլ նորություններ