Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում. ԱՆ մամուլի խոսնակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    32%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    24 կմ/ժ
  • Լոռի 13°C
    64%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    57%
    14 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    83%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    32%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    64%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    13 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    62%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.256
  • Դոլար = 387.692

Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում. ԱՆ մամուլի խոսնակ

Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում. ԱՆ մամուլի խոսնակ

ՀՀ առողջապանության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հերքում է նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը․

Երեկ ողջ օրը լծված եմ եղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը հերքելով: Բայց, արի ու տես, որ լրատվամիջոցների որոշ շրջանակ չի հանգստանում և մեկը մյուսի հետևից ավելի «կատարելագործված» ստեր է տարածում: Նախ սկսենք այնտեղից, որ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ կայուն,դեպքերը սկսել են փոքր-ինչ նվազել և իրավիճակը լիովին վերահսկելի է:

Նախարարը վերջին կես տարվա ընթացքում աշխատել է 24/7 ռեժիմով և կարող է օգտվել իր տարեկան հասանելի արձակուրդից: Հավելեմ նաև, որ նա գտնվելու է Հայաստանում: Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում: Արձակուրդը վերջանալուց հետո նախարարը վերադառնալու է բնականոն աշխատանքին:

Թեմայի այլ նորություններ