Առողջապահական և աշխատանքի, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, բնապահպանության և ընդերքի, կրթության, շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների հերթական ստուգայցերի արդյունքները ամփոփ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    47%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    3 կմ/ժ
  • Արարատ 16°C
    42%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    76%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    53%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    49%
    12 կմ/ժ
  • Արցախ 13°C
    83%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24687
  • Դոլար = 387.692

Առողջապահական և աշխատանքի, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, բնապահպանության և ընդերքի, կրթության, շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների հերթական ստուգայցերի արդյունքները ամփոփ

Առողջապահական և աշխատանքի, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, բնապահպանության և ընդերքի, կրթության, շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների հերթական ստուգայցերի արդյունքները ամփոփ

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Կառավարության լրատվության բաժնից՝ մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Վլադ ֆիթնես» մարզասրահի և «Բրոնքս» հագուստի սրահի գործունեությունը՝ ՀՀ ԱԱՏՄ աշխատակիցների նախորդ օրերին իրականացված ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հիմքով և պարետի որոշմամբ։ Այս տնտեսավարողների մոտ տեսուչներն արձանագրել էին պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ: Տեսչական մարմնի կողմից մայրաքաղաքում և հանրապետության ողջ տարածքում զուգահեռ իրականացվել են նաև անակնկալ ստուգայցեր, որոնց ընթացքում հիմնականում խախտումներ չեն արձանագրվել: Տեսուչների ուշադրության կենտրոնում են եղել բանկերը, գեղեցկության սրահները, մանրամեծածախ առևտրի կետերը։ Տեսչական մարմնի մասնագետները տնտեսավարողների շրջանում իրականացրել են նաև լայնածավալ իրազեկման աշխատանքներ՝ հանգամանալից ներկայացնելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու կանոններն ու նորմերը։

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված խախտումների դեպքերով պայմանավորված` Տեսչական մարմինը կասեցման առաջարկություններ է ներկայացրել ՀՀ պարետին՝ մայրաքաղաքի թվով երեք երթուղու ութ տրանսպոտային միջոցի ժամանակավոր կասցնելու համար։ Արդյունքում՝ օգոստոսի 21-ին, ՀՀ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել են կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 75 Ա , N 58, N 33 համարի երթուղիները սպասարկող թվով 8 տրանսպորտային միջոցի գործունեություն, որոնք պարբերաբար երթևեկել են գերբեռնված։

Կասեցման աշխատանքներին զուգահեռ, ՔՏՀԱՏՄ-ն շարունակել է ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններ մուտք գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Մասնավորապես Արցախի և Մաշտոցի պողոտաների ողջ երկայնքով և հարակից կանգառներում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ։ Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են գերբեռնված ավտոբուսներ և միկրոավտոբուսներ։

Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ։ Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ իրականացրել են բացատրական և իրազեկման աշխատանքներ։ Այսօր վաղ առավոտից սկսված մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով օգոստոսի 21-ին կրկնայց են կատարել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան։ Զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում, զբոսայգիներում իրականացված վերահսկողական ստուգայցերի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, գրանցվել են որոշ թերություններ, մասնավորապես այցելուները չեն պահպանել անձանց միջև առնվազն 1.5 մ սոցիալական հեռավորություն, նկատվել են նաև դիմակը թերի կրելու դեպքեր։ Տեսուչների անհատական բացատրական աշխատանքներից հետո թերություններն անհապաղ վերացվել են։

Հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում իրականացվող մշտադիտարկումներին և կրկնայցերին զուգահեռ Տեսչական մարմնի մասնագետներն իրականացնում են իրազեկման աշխատանքներ, կտորե դիմակ կրող քաղաքացիներին տրամադրում գործարանային արտադրության բժշկական դիմակներ։

ՀՀ կրթության տեսչական մարմինը այսօր խստացված վերահսկողություն է իրականացրել Արաբկիր վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Տեսչական մարմնի ծառայողների շրջայցին է միացել նաև Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, ով տեղում փաստել է, որ առկա է խախտումների նվազման դինամիկա: Մինչ օրս Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվել են 900 մշտադիտարկումներ՝ Երևանում գործող համայնքային և ոչ պետական մանկապարտեզներում: Մշտադիտարկում է իրականացվել նաև Վանաձոր քաղաքում: Այս ընթացքում որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել 15 մանկապարտեզի գործունեություն. կասեցման հիմք հանդիսացող խախտումներն ունեցել են հիմնականում ենթակառուցվածքային բնույթ՝ ծորակային կահավորման անհամապատասխանություն, մշտական հոսող տաք ջրի, սպասքի լվացման երրորդ ավազանի բացակայություն:

Հատկանշական է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում որևէ մանկապարտեզի գործունեություն ժամանակավոր կասեցնելու վերաբերյալ որոշում չի կայացվել, ինչը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ թե՛ հաստատությունների տնօրենները, թե՛ ծնողները, ՀՀ պարետի որոշումներին և Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների ցուցումներին հետևում են պատասխանատվությամբ: Կրթության տեսչական մարմինը հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումները շարունակում Է իրականացնել ՀՀ պարետի՝ օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման համաձայն՝ ստացված ամբողջ տեղեկատվությունը փոխանցելով պարետատուն:

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում: ՇՎՏՄ-ի աշխատակիցները, որոնք հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում են պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն, այցելել են մի շարք բենզալցակայաններ, գազալցակայաններ ու շինանյութի առևտրի կետեր, որտեղ էական խախտումներ չեն արձանագրվել:

Բոլոր տնտեսավարողների մոտ փակցված են եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, պահպանվել են հակահամաճարակային անվտանգության նորմերը։ Մի քանի տնտեսավարողների մոտ դիտարկվել են թերություններ, որոնց առնչությամբ մշտադիտարկում իրականացնող խմբի անդամները տվել են ցուցումներ, թերությունները տեղում շտկվել են: Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է գրանցել դրական արդյունքներ: Այսօրվա շրջայցը ՍԱՏՄ բոլոր կառույցները՝ մարզային թե մայրաքաղաքային, սկսել են իրացման ցանցի կազմակերպություններից, ապա, ավելի ուշ, կրկնայցեր են կատարել հանրային սննդի օբյեկտներ: Դիտարկված բոլոր ընկերություններում գրանցվել է առանց թերությւնների իրավիճակ. խախտումներ չեն հայտնաբերվել:

Արձանագրված իրավիճակը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատանքի լավագույն գնահատականն է. ՀՀ պարետի որոշումներով պայմանավորված անվտանգության պահանջներն այլևս դարձել են սննդի շղթայի կազմակերպությունների առօրյայի անբաժան մասը: Նախորդիվ հայտնաբերված խախտումների հիմքով՝ այսօր երկրի երեք մարզերում 24 ժամով կասեցվել է մեկական կազմակերպության գործունեություն: ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի հետևողական վերահսկողութունը՝ ուղղված Կորոնավիրուսի (Covid 19) հաղթահարմանը, շարունակվելու է հանրապետության ողջ տարածքում:

Ընդհանուր առմամբ Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 20.08.2020-ի դրությամբ կայացվել է 5131 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 20.08.2020-ի դրությամբ իրականացվել է 69852 ստուգում, որից միայն 671-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Թեմայի այլ նորություններ