Armed eHealth հավելվածում կարելի է տեսնել նախկինում կատարած այցերը և ստուգել դրանց իսկությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    78%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    53%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    90%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    67%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Armed eHealth հավելվածում կարելի է տեսնել նախկինում կատարած այցերը և ստուգել դրանց իսկությունը

Armed eHealth հավելվածում կարելի է տեսնել նախկինում կատարած այցերը և ստուգել դրանց իսկությունը

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Armed eHealth բջջային հավելվածում ավելացվել է «Իմ այցերը» բաժինը, որտեղ մուտք գործելով, քաղաքացին կարող է տեսնել, թե պետպատվերի կամ սոցիալական փաթեթի շրջանակում ո՞ր բուժհաստատությունում, ե՞րբ և կոնկրետ ո՞ր բժշկի մոտ ինչպիսի՞ ծառայություն է ստացել, ինչպես նաև՝ պետության կամ ապահովագրական ընկերությունների կողմից դրա համար որքան է վճարվել: Հնարավոր կլինի տեսնել նաև պետպատվերից և սոցիալական փաթեթից դուրս՝ քաղաքացու կողմից վճարված այցերը։

Տեղեկությունը հասանելի է լինելու բացառապես այցը կատարած և բուժծառայությունը ստացած անձին: Հավելված մուտք գործելիս անձն անցնելու է լրացուցիչ նույնականացում՝ արդեն դեմքի ճանաչողության միջոցով, որից հետո կթույլատրվի նրան մուտք գործել «Իմ այցերը» բաժին:

Այս գործընթացի նպատակներից մեկը բազաների ճշգրտումն է: Կարևոր է, որ անձն իր անվան տակ ունենա միայն ճշգրիտ տեղեկություն, քանի որ սխալ այցերի մասին տեղեկությունը կարող է հետագա առողջական խնդիրների դեպքում անձին բուժող բժշկի համար ապակողմնորոշիչ նշանակություն ունենալ:

Քաղաքացին հնարավորություն կունենա տեղեկանալ, թե ինչ այցեր է կատարել և ստուգել դրանց իսկությունը: Իրականությանը չհամապատասխանող դեպքեր հայտնաբերելու պարագայում օգտվողը կարող է խնդրի մասին հայտնել ՀՀ առողջապահության նախարարություն:

Թեմայի այլ նորություններ