Արմավիրի մարզում քննարկվել են իմունականխարգելման գործընթացի բարելավմանը վերաբերող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    1 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    69%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    72%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Արմավիրի մարզում քննարկվել են իմունականխարգելման գործընթացի բարելավմանը վերաբերող հարցեր

Արմավիրի մարզում քննարկվել են իմունականխարգելման գործընթացի բարելավմանը վերաբերող հարցեր

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը Արմավիրի մարզպետարանի լրատվության բաժնից՝ ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի, նախախարության և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային համավարակի (COVID-19) ժամանակահատվածում իմունականխարգելման գործընթացի բարելավմանը վերաբերող հարցեր։

Խորհրդակցության շրջանակում մասնավորապես անդրադարձ է եղել իմունականխարգելման աշխատանքների համակարգմանն ու ղեկավարմանը վերաբերող մանրամասներին՝ կարևորելով հանրության իրազեկվածության բարձրացումը՝ հանուն մարդկության առողջության ու բարեկեցության։

Ընդգծվել է նաև պատվաստումներին հատուկ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը և վարակիչ հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ մեթոդներին հետևելու կարևորությունը, որը, ըստ փոխնախարարի, կկանխի հիվանդանալու ռիսկը՝ առաջացնելով կայուն պաշտպանություն:

Թեմայի այլ նորություններ