Առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում ԼՂ-ում ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար. ՀՀ ԱԳՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    67%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    60%
    3 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    73%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24327
  • Դոլար = 387.646

Առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում ԼՂ-ում ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար. ՀՀ ԱԳՆ

Առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում ԼՂ-ում ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար. ՀՀ ԱԳՆ

Առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար: Այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ԼՂ պաշտպանության բանակի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ:

Հատկանշական է, որ ՌԴ խաղաղապահների կողմից հրապարակվող տեղեկատվական նյութերում արձանագրվել են հրադադարի` միայն ադրբեջանական կողմից խախտումներ:

Հաշվի առնելով արդեն իսկ ավանդական դարձած ադրբեջանական փորձը՝ ուժի կիրառման հերթական գործողություններն իրականացնելուց առաջ ապահովել դրանց «տեղեկատվական նախապատրաստումը» և ապագա գործողությունների պատասխանատվությունն արհեստականորեն ի սկզբանե վերագրել մյուս կողմին՝ առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ի հեճուկս իր իսկ կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար:

Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և հետաքննել Ադրբեջանի կողմից հնչեցվող բոլոր դեպքերը՝ հանրայնորեն ներկայացնելով իրերի ողջ դրությունը:

Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտության վերաբերյալ, որը ևս կարող է հավաստի և անկողմնակալ տեղեկատվություն տրամադրել ինչպես կողմերի միջև շփման գծում իրավիճակի վերաբերյալ, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, որն առաջացել է Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կարգի խախտմամբ ապօրինի անցակետ տեղադրելու միջոցով Լաչինի միջանցքի գործունեության խաթարման, Լեռնային Ղարաբաղի բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումներն Ադրբեջանի կողմից արգելափակելու, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներին և գյուղատնտեսական տեխնիկան ադրբեջանցի զինվորականների կողմից թիրախավորելու միջոցով:

Հայաստանի Հանրապետությունը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հրատապ է և անհետաձգելի և միջազգային հանրությանը կոչ է անում աջակցել այս գործընթացին»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Թեմայի այլ նորություններ