Արենի, Եղեգիս և Գլաձոր համայնքները վերազինվել են 92 միլիոն 520 հազար դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկայով
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 3°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    69%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    94%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    84%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Արենի, Եղեգիս և Գլաձոր համայնքները վերազինվել են 92 միլիոն 520 հազար դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկայով

Արենի, Եղեգիս և Գլաձոր համայնքները վերազինվել են 92 միլիոն 520 հազար դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկայով

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը Վայոց ձորի մարզպետարանի լրատվության բաժնից՝ Հայաստանի միավորված համայնքները շարունակում են վերազինվել գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկայով։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ այս անգամ շահառու են Արենի, Եղեգիս և Գլաձոր համայնքները, որոնք այս շաբաթ ստացել են 92 միլիոն 520 հազար դրամի տեխնիկա։

Վայոց ձորի մարզի Արենի և Եղեգիս համայնքներին հատկացվել է մեկական ինքնաթափ մեքենա` համապատասխանաբար 36 միլիոն 150 հազար և 33 միլիոն 150 հազար դրամ արժողությամբ, իսկ Գլաձոր համայնքը ստացել է ետևի բարձիչով աղբատար մեքենա՝ 23 միլիոն 250 հազար դրամ արժողությամբ։ Նշված տեխնիկան ձեռք է բերվել համայնքների կողմից ներկայացված հայտերի հիմնա վրա. ակնկալվում է, որ կարողությունների հզորացմամբ` համայնքները հնարավորություն կստանան սեփական ուժերով լուծել խնդիրները, բարելավել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը։

Փորձը ցույց է տալիս, որ միավորված համայքներում այս ծրագրի արդյունքում ակնհայտորեն փոխվել է աղբահանության աշխատանքների որակը, բնակավայրերում ավելի հաճախ են իրականացվում ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքներ, մեծ թվով համայնքներում էական առաջընթաց է գրանցվել նաև գյուղատնտեսության ոլորտում։

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` <Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման> ծրագիրը կյանքի է կոչվում Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով` ՀՀ կառավարության քսան և համայնքների հինգ տոկոս համաֆինասավորմամբ։

Թեմայի այլ նորություններ