Արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք. պատճառներն ուսումնասիրվում են
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    65%
    13 կմ/ժ
  • Լոռի 6°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    97%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    65%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    83%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք. պատճառներն ուսումնասիրվում են

Արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք. պատճառներն ուսումնասիրվում են

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Առողջապահության նախարարության լրատվության բաժնից՝ ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ի` ժամը 12:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որից 25-ը` Արմավիրի մարզից, 12-ը` Երևանից, 1-ը` Կոտայքի մարզից: Ցավոք, նաև գրանցվել է մահվան 14 դեպք:

Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուր է հանդիսացել մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումը:

Երևանի դեպքերից տուժածների մեծամասնությունն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի, ինչպես նաև Կոտայքի մարզում արձանագրված դեպքից տուժածի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են:

Թեմայի այլ նորություններ