Արդյունավետության բարձրացման նպատակով Երևանի քաղաքապետարանը թվայնացնում է բնակիչներին մատուցվող ծառայությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    78%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Արդյունավետության բարձրացման նպատակով Երևանի քաղաքապետարանը թվայնացնում է բնակիչներին մատուցվող ծառայությունները

Արդյունավետության բարձրացման նպատակով Երևանի քաղաքապետարանը թվայնացնում է բնակիչներին մատուցվող ծառայությունները

Ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև ավտոմեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվում փաստաթուղթ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։

Տվյալները ՀՀ ոստիկանությանը փոխանցվում են փոխադրամիջոցի հարկի միասնական շտեմարանից էլեկտրոնային եղանակով։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ապրիլի 1-ի դրությամբ Ճանապարհային ոստիկանությունում գրանցվել է 2278 հարցում, իրականացվել՝ 1190 օտարում:

«Սա նշանակում է, որ 2000-ից ավելի քաղաքացիներ անհրաժեշտություն չեն ունեցել այցելել վարչական շրջաններ, որպեսզի 0-ական տեղեկանք ստանան: Համայնքը պետք է շարունակի իրավական բոլոր այն բարեփոխումները, որոնք ուղղված են քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ դարձնելուն»,- նշել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավման նպատակով Երևանի քաղաքապետարանում ապրիլի 1-ից գործարկվել է փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Mulberry» համակարգը: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել աշխատակազմի այն պատասխանատուներին, որոնք ապահովել են համակարգի լիարժեք ներդրումը քաղաքապետարանում:

«Մենք պետք է շարունակենք թվայնացման գործընթացը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում, որը միանշանակ տալիս է աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացման, վերահսկողության ու որոշումների արագ կայացման հնարավորություն: Այսուհետ բոլոր հանձնարարականները լինելու են «Mulberry»-ով, այն, ինչ-որ թղթային տարբերակով դեռ մնացել է, իհարկե, դրանք ավարտին կհասցնենք: Սա հիմնարար փոփոխություն է և, միանշանակ, տալու է արդյունքներ ու նպաստելու է քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցմանը»,- ընդգծել է քաղաքապետը:

Ապրիլի 1-ից մայրաքաղաքում մեկնարկել է ոչ պիտանի գովազդային վահանակների ապամոնտաժումը: Գործընթացը համակարգված կազմակերպելու համար վարչական բոլոր շրջաններում գույքագրումն ավարտվել էր: Ծրագրի մեկնարկը տրվել է Նոր Նորքից և կիրականացվի վարչական բոլոր շրջաններում:

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը զեկուցել է, որ արտաքին գովազդի ոլորտում ճշգրիտ հաշվառում կատարելու և դաշտը վերահսկելի դարձնելու նպատակով մշակվել է էլեկտրոնային քարտեզ: Նշվել է նաև, որ միջոցներ են ձեռնարկվում գովազդի թույլտվություն տրամադրելու ողջ գործընթացը թվայնացնելու համար:

Թեմայի այլ նորություններ