Արցախյան առաջին և վերջին պատերազմների մասնակիցները հայտնել են իրենց թաքցրած զենք-զինամթերքի գտնվելու վայրերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    15 կմ/ժ
  • Լոռի 8°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    59%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    1 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    92%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    60%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Արցախյան առաջին և վերջին պատերազմների մասնակիցները հայտնել են իրենց թաքցրած զենք-զինամթերքի գտնվելու վայրերը

Արցախյան առաջին և վերջին պատերազմների մասնակիցները հայտնել են իրենց թաքցրած զենք-զինամթերքի գտնվելու վայրերը

Լոռու մարզային վարչության և ենթակա բաժինների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 25-ին հաղորդում է ստացվել ոստիկանության Տարոնի բաժնում:

Անհայտ քաղաքացին զանգել է 911 ծառայություն և հայտնել, որ հրազեն է թողել Վանաձորի նախկին ռեստորանի տարածքում: Ոստիկանները կիսաքանդ շենքի նշված վայրում հայտնաբերել են ատրճանակ:

Նույն օրը ոստիկանության Բազումի բաժին է զանգել մեկ այլ քաղաքացի: Ներկայանալով Արցախյան առաջին պատերազմի մասնակից՝ նա հայտնել է, թե որտեղ է թաքցրել այն ժամանակ հետը բերած զենք-զինամթերքը: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակի նմանվող առարկա, պայթուցիչով նռնակ և երեք փամփշտատուփ՝ 60 փամփուշտով:

Նույն օրը նման հաղորդումներ են ստացվել նաև ոստիկանության Գուգարքի և Ստեփանավանի բաժիններում: Գուգարքում վերջին պատերազմի մասնակիցը հուշաղբյուրի մոտ թողել է մեկ հրացան, մեկ նռնակ և մեկ պայթուցիչ, իսկ Ստեփանավանի լճերի հարակից շինության մեջ ոստիկանները հայտնաբերել են անհայտ քաղաքացու թողածը՝ կարճեցված փողով որսորդական հրացան, ատրճանակ ու փամփուշտներ:

Տաշիրի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 58-ամյա մի տղամարդ հանձնել է ատրճանակ ու փամփուշտներ, որոնք, ըստ նրա, ձեռք էր բերել դեռևս 1994 թվականին: Ոստիկանության Թումանյանի բաժնում 56-ամյա տղամարդն էլ կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ:

Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են ամբողջ հանրապետությունում:

Թեմայի այլ նորություններ