Արցախի նախագահը հավաստիացրել է, որ քննարկվում է միայն մեկ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի բացման հարցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    9 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    65%
    20 կմ/ժ
  • Լոռի 5°C
    99%
    1 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    65%
    9 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    9 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.692

Արցախի նախագահը հավաստիացրել է, որ քննարկվում է միայն մեկ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի բացման հարցը

Արցախի նախագահը հավաստիացրել է, որ քննարկվում է միայն մեկ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի բացման հարցը

Արցախում ամեն երրորդ մահի պատճառն արդեն թերսնումն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին՝ Արցախի ազգային ժողովի շենքի առջև հավաքված հանրության հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

 
 

«Սով, ամեն ինչի պակաս, հղիները ստեղծված իրավիճակի հետևանքով կորցնում են երեխաներին: Հասել ենք այս վիճակին, որովհետև հավատացել ենք բոլորին՝ գերտերություններին, ՄԱԿ-ին»,- նշեց Հարությունյանը:

Արցախի նախագահն ընդգծեց, որ օգոստոսի 28-ի երեկոյան Արցախի քաղաքական ուժերն Ազգային ժողովում շուրջ 6 ժամ հրատապ քննարկում են ունեցել, սակայն միասնական որոշում չեն կայացրել: Որպես երկրի նախագահ՝ ինքն այս պահին պարտավոր է որոշում կայացնել, այլ հարց է, որ այն կարող է չընդունվել ժողովրդի կողմից.

«Շատ կարճ ժամանակահատվածում՝ մի քանի օրվա ընթացքում, պետք է լուծենք մեր հացի խնդիրը, հումանիտար խնդիրը»:

Հանրության վրդովմունքին, որ իրենց պայքարը հացի խնդիր չէ, այլ` հայրենի հողում ապրելու և ապագան կառուցելու խնդիր, Արայիկ Հարությունյանն արձագանքեց.

«Մենք մենակ ենք։ Մենք ընկերներ և աջակցություն չունենք։ Բոլոր հարցերը ձեզ հետ միասին կլուծենք»:

Երկրի ղեկավարը հավաստիացրեց, որ քննարկվում է միայն մեկ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի բացման հարցը։

«Անկախ ամեն ինչից՝ ճանապարհի հարցը պիտի լուծվի: Մինչև այսօր սպասել ենք, հավատացել ենք՝ Պոտինին էլ ենք հավատացել, Բայդենին էլ ենք հավատացել, Մակրոնին ու Հայաստանին իշխանությանն էլ ենք հավատացել… Բայց մեզ թողել են պատանդի կարգավիճակում»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ վստահեցնելով, որ Արցախում ստեղծված հումանիտար խնդիրը շուտով կկարգավորվի:

Թեմայի այլ նորություններ