Արցախի ՄԻՊ աշխատակազմը «Հադրութի արվեստի դպրոցին» է փոխանցել անհրաժեշտ պարագաներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    75%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    43%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    50%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    81%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Արցախի ՄԻՊ աշխատակազմը «Հադրութի արվեստի դպրոցին» է փոխանցել անհրաժեշտ պարագաներ

Արցախի ՄԻՊ աշխատակազմը «Հադրութի արվեստի դպրոցին» է փոխանցել անհրաժեշտ պարագաներ

Ապրիլի 6-ին Գեղամ Ստեփանյանը և ՄԻՊ աշխատակիցներն այցելել են «Հադրութի արվեստի դպրոց» ՊՈԱԿ, ծանոթացել առկա շենքային պայմաններին և սաների ուսումնառության կազմակերպման ընթացքին։ Այդ մասին ասված է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի Ֆեյսբուքի էջում:

«Ադրբեջանի կողմից Հադրութ քաղաքի օկուպացիայի հետևանքով դպրոցը ժամանակավոր տեղակայվել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի շենքում։ Չնայած դժվարություններին և շենքային պայմանների անբավարարությանը՝ կրթօջախը շարունակում է կրթել ու դաստիարակել ավելի քան 120 աշակերտների՝ նրանց մեջ ձևավորելով ու զարգացնելով արվեստի նկատմամբ բարձր ճաշակ: Դպրոցի սաները մասնակցում են տարբեր մրցույթների, որտեղ ցուցաբերում են գոհացուցիչ արդյունքներ։

Հաստատությունում ուսումնառող սաների ստեղծագործական զարգացմանն աջակցելու համար Պաշտպանի աշխատակազմը դպրոցին է փոխանցել «Միասին» բարեգործական նախաձեռնության ուղարկած անհրաժեշտ պարագաներ:

Դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ ունեցած զրույցի ժամանակ բարձրացվել են շենքային պայմանների, դպրոցը ստեղծագործական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ պարագաներով համալրելու, կրթական գործընթացի հետ կապված հարցեր:

Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այդ խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով»,- նշված է գրառման մեջ:

Թեմայի այլ նորություններ