Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը օգոստոսի 19-ին ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ առաքելության նորանշանակ ղեկավար Բերտրան Լամոնին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    13 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 6°C
    98%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    66%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    1 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    66%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը օգոստոսի 19-ին ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ առաքելության նորանշանակ ղեկավար Բերտրան Լամոնին

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը օգոստոսի 19-ին ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ առաքելության նորանշանակ ղեկավար Բերտրան Լամոնին

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը օգոստոսի 19-ին ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ առաքելության նորանշանակ ղեկավար Բերտրան Լամոնին:

Նախարարը շնորհավորել է Բերտրան Լամոնին պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ բարձր գնահատելով ԿԽՄԿ-ի առաքելությունը Արցախի Հանրապետության առողջապահության ոլորտում:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի ու ջերմ ընդունելության համար՝ Բերտրան Լամոնը պատրաստակամություն է հայտնել շարունակել ձևավորված համագործակցությունը:

Հանդիպման ժամանակ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել ոլորտում իրականացված ծրագրերը: ԿԽՄԿ առաքելությունը COVID-19-ի կանխարգելման ուղղությամբ իրականացրել է մի շարք ծրագրեր:

Կառույցը վերանորոգել, կահավորել ու բարձրակարգ բժշկական սարքավորումներով համալրել է Հադրութի շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը: Ի դեպ նմանատիպ բաժանմունքի կառուցման աշխատանքներ սկսվել են նաև Մարտակերտի շրջանային բուժմիավորումում:

Հանդիպման ավարտին Արարատ Օհանջանյանը շնորհակալություն է հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին համագործակցության համար և վստահեցրել, որ այն կլինի շարունակական:

 

📣Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը օգոստոսի 19-ին ընդունել է Արցախում Կարմիր խաչի...

Опубликовано Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն/MOH of Artsakh Rep. Среда, 19 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ