Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Եվրոպայի բռնցքամարտի առաջնության նախապատրաստական աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    64%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    85%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    61%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Եվրոպայի բռնցքամարտի առաջնության նախապատրաստական աշխատանքները

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Եվրոպայի բռնցքամարտի առաջնության նախապատրաստական աշխատանքները

Մայիսի 21-31-ը Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կանցկացվի մեր պատմության մեջ առաջին անգամ նման մեծ մարզական միջոցառում՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ սա պատահական չէ, քանի որ սպորտի, առողջ ապրելակերպի խթանումը կառավարության առաջնահերթություններից է: «Գիտեք, որ այս միջոցառումը հյուրընկալելու իրավունքը մենք ստացել ենք նախորդ տարի: Աշխատանքները համակարգելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որում ներգրավված են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ»,- ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Ֆան-գոտիներ կստեղծվեն Կարապի լճի հարակից տարածքում, Հյուսիսային պողոտայում. կտեղադրվի մեծ էկրան, ներկայացված կլինեն մարզական միջոցառման մասնակիցների նկարները:

«Մենք ամբողջ թափով պատրաստվում ենք միջոցառմանը և վստահ եմ, որ այն լինելու է լավագույն առաջնություններից մեկը, եթե ոչ լավագույնը: Կլինի գեղեցիկ բացման արարողություն, որի ընթացքում կներկայացնենք մեր ներկան, անցյալը և, իհարկե, ապագան»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Մամուլի ասուլիսին մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) գործադիր տնօրեն Ալեքսանդր Եգորովը, EUBC մրցաշարերի մենեջեր Դրագոլյուբ Ռադովիչը և Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության տեխնիկական պատվիրակ Ադամ Կուշիորը:

Թեմայի այլ նորություններ