Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնից հրաժարական կտա հիմքեր լինելու դեպքում
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    2 կմ/ժ
  • Արարատ 11°C
    72%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    69%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնից հրաժարական կտա հիմքեր լինելու դեպքում

Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնից հրաժարական կտա հիմքեր լինելու դեպքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ հրաժարականի դիմում կգրի, եթե դրա համար հիմքեր լինեն: InterLur.com լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Հարությունյանն այս մասին ասաց հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ»,- նշեց նախարարը: Անդրադառնալով բողոքող խմբերի հետ չհանդիպելուն՝ Հարությունյանն ասաց, որ բոլոր այն դեպքերում, երբ կա օրակարգ, ինքը հանդիպում է: Նրա խոսքով՝ եթե դրվում են ծայրահեղ կետեր, ինչպիսին, օրինակ, հրաժարականն է, ինքն անիմաստ է գտնում քննարկման մեջ մտնելը:

«Դա իրենց պայքարի և օրակարգի հարցն է, իմ օրակարգի հարցը չէ»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովի դիմաց այսօր իրականացվելու է բողոքի ակցիա` ի աջակցություն նույն օրը ԱԺ լիագումար նիստում  «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի  հրաժարականի պահանջի։

Թեմայի այլ նորություններ