Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի և Ռևազ Ջավելիձեի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 6°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    88%
    5 կմ/ժ
  • Արարատ 7°C
    64%
    9 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    95%
    2 կմ/ժ
  • Արմավիր 7°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    91%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 3°C
    74%
    5 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի և Ռևազ Ջավելիձեի հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի և Ռևազ Ջավելիձեի հետ

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նրա աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հետ:

Իրակլի Ղարիբաշվիլին ողջունել է պարոն Հարությունյանի աշխատանքային այցը Վրաստան և բարձր գնահատել հայ-վրացական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:

Նշվել է, որ երկու երկրների փոխհարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, ինչը լավ հենք է փոխգործակցության հետագա ընդլայնման համար:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Վրաստանի վարչապետին փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնները: Պարոն Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ ու երկկողմ օրակարգի առաջմղմամբ:

Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձ կատարել նաև տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին:

Իր հերթին, Իրակլի Ղարիբաշվիլին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել վարչապետ Փաշինյանին:

Վրաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների պետական կառավարման մարմինների միջև փոխգործակցությանը, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր։

Թեմայի այլ նորություններ