Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների հինգերորդ համաշխարհային առցանց համաժողովին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    13 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    54%
    23 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    11 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    82%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24913
  • Դոլար = 387.646

Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների հինգերորդ համաշխարհային առցանց համաժողովին

Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների հինգերորդ համաշխարհային առցանց համաժողովին

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ԱԺ լրատվության բաժնից՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 20-ին մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների հինգերորդ համաշխարհային առցանց համաժողովին: Հայաստանի խորհրդարանի նախագահը ելույթ է ունեցել «Ահաբեկչության դեմ պայքարը եւ բռնի ծայրահեղականությունը» թեմայով՝ մասնավորապես նշելով.

«Տիկին նախագահ, հարգարժան գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, ահաբեկչության եւ բռնի ծայրահեղականության դեմ պայքարն առավելապես կարեւոր է դարձել հատկապես վերջին տասնամյակների ընթացքում: Եթե ես մի բառով պատասխանելու լինեի, թե ինչպես պետք է աշխարհը պայքարի սրա դեմ, ես վստահաբար կասեի՝ բազմակողմանիությամբ: Եւ Միջխորհրդարանական միությունը՝ որպես ամենահին կազմակերպություն, որն իր հիմքում ունի բազմակողմանիություն, ամենահամապատասխան հարթակներից մեկն է վերոնշյալ խնդիրների քննարկման համար:

Ահաբեկչությունն իր բոլոր դրսեւորումներով ուղիղ սպառնալիք է բոլոր երկրների քաղաքացիների համար: Այն մշտական համընդհանուր սպառնալիք է, որը չի ճանաչում սահման կամ կրոն եւ մարտահրավեր է, որին միջազգային հանրությունը միասին պետք է դիմակայի: Ես կարծում եմ, որ մենք շարունակելու ենք պայքարել այս սպառնալիքի դեմ իր բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով, վճռականությամբ եւ լիարժեք համախմբվածությամբ:

Մեր օրերում ահաբեկչությունը նաեւ պրոքսի պատերազմների մի դրսեւորում է: Դժբախտաբար, այս մարտավարությանը մենք ականատես ենք լինում նույնիսկ Միջխորհրդարանական միության որոշ անդամ երկրների կողմից: Համաշխարհային հանրությունը կարող է տուժել այսպիսի խելահեղ գործողություններից, եւ խորհրդարանները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն այս մարտահրավերների դեմ պայքարելու հարցում:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մեծապես կարեւորում է բազմակողմանի միջազգային համագործակցության ընդլայնումն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում եւ հետամուտ է ՄԱԿ-ի բոլոր համապատասխան կոնվենցիաների եւ այլ միջազգային իրավական գործիքների լիակատար իրագործմանը:

Մենք՝ խորհրդարանների նախագահներս, աշխարհում ժողովրդավարության եւ խաղաղության աջակցման շրջանակում պետք է սատարենք  Միջխորհրդարանական միության ջանքերին, որը կարեւորագույն երաշխիք է ահաբեկչության եւ բռնի ծայրահեղականության դեմ պայքարելու ու աշխարհում ահաբեկչության նոր զոհեր չունենալու համար:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Թեմայի այլ նորություններ