Արամ Ա Կաթողիկոսն ու Հռոմի պապը Վատիկանում ելույթ կունենան հոգևոր պետերի հանդիպմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    30 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Արամ Ա Կաթողիկոսն ու Հռոմի պապը Վատիկանում ելույթ կունենան հոգևոր պետերի հանդիպմանը

Արամ Ա Կաթողիկոսն ու Հռոմի պապը Վատիկանում ելույթ կունենան հոգևոր պետերի հանդիպմանը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունիսի 30-ին կմեկնի Վատիկան՝ մասնակցելու Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպմանը, որին ներկա է լինելու նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 1-ին և բաղկացած է լինելու երկու մասից՝ Լիբանանի ներկա իրավիճակի քննարկում ու Լիբանանին աջակցության թեմայով հրապարակային արարողություն:

Հանդիպման առաջին հատվածում ելույթ են ունենալու կաթոլիկ աշխարհի քահանայապետ Ֆրանցիսկոս պապը, Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև Ռայի պատրիարքը:

Կիլիկիո Հայոց կաթողիկոսը, մասնավորապես, ընդառաջելով Հռոմի պապի առաջարկին, խոսելու է Լիբանանի ներկա տնտեսական ու քաղաքական իրավիճակից և դրանից դուրս գալու հնարավորությունների մասին: 

Տվյալ հանդիպման կազմակերպման գործում մեծ է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառի դերակատարումը, ով երկու ամիս առաջ նամակ էր հղել Հռոմի պապին, ինչը լայնորեն լուսաբանվեց թե՛ լիբանանյան, թե՛ եվրոպական ու վատիկանյան լրատվամիջոցների կողմից:

Թեմայի այլ նորություններ