Առաջիկայում ձևավորվելիք Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը կղեկավարի ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    19 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    43%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    83%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    19 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    100%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25025
  • Դոլար = 387.905

Առաջիկայում ձևավորվելիք Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը կղեկավարի ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը

Առաջիկայում ձևավորվելիք Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը կղեկավարի ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Հնդկաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: ԱԺ նախագահի խոսքով՝ մեր պետությունը շահագրգիռ է Հնդկաստանի հետ խորացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում: Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է անհրաժեշտ ջանքեր ներդնել իրագործելու համար փոխշահավետ ծրագրեր և նախանշել երկկողմ համագործակցության նոր հեռանկարային ուղղություններ:

Օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարևոր օղակներից է միջխորհրդարանական համագործակցությունը, որը միշտ բարձր մակարդակի վրա է եղել: Առաջիկայում ձևավորվելիք Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը կղեկավարի ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ինչը, ըստ խորհրդարանի ղեկավարի, իր հերթին ընդգծում է հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների կարևորությունը:

Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հնդկաստանի անկողմնակալ դիրքորոշումն Արցախյան հիմնախնդրի հարցում, ըստ որի՝ Հնդկաստանը կոչ է արել զերծ մնալ ռազմական գործողություններից, և հարցը կարգավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում:

Խոսելով տարածաշրջանային անվտանգությունից՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակի առնչությամբ Հնդկաստանի ԱԳՆ-ի սկզբունքային հայտարարությունը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է մեր տարածաշրջանում Պակիստանի որդեգրած ապակառուցողական կեցվածքին: Նա դատապարտել է Պակիստանի խորհրդարանի ղեկավարի այցն Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես Շուշի:

Կողմերը բարեկամական են որակել հայ-հնդկական հարաբերությունները` վստահություն հայտնելով, որ պատվիրակության այցն առավել կամրապնդի առաջընթացին ու զարգացմանը միտված կապերը: Ըստ Հնդկաստանի ԱԳ նախարարի՝ երկու երկրներն ընդհանուր ժողովրդավարական արժեքների կրող են, իսկ պատմականորեն ձևավորված երկկողմ հարաբերություններն ամուր են:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ Սուբրամանյամ Ջայշանկարը վերահաստատել է, որ իր երկիրը խնդրի կարգավորումը տեսնում է խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

 

 

Թեմայի այլ նորություններ