Առաջարկվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    13 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    13 կմ/ժ
  • Լոռի 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    90%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    13 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    68%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26634
  • Դոլար = 388.501

Առաջարկվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը

Առաջարկվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած օրենքի նախագծով առաջարկվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը:

Ազգային ժողովի մայիսի 25-ի նիստում նախագծի քննարկման ժամանակ պատգամավորների կողմից եղել են տարբեր առաջարկներ ժամկետի երկարացման վերաբերյալ: Հնչել է առաջարկ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը դարձնել մինչեւ 18 ամիս` առանց երկարացման իրավունքի: Պատգամավորները բարձրաձայնել են նաեւ քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության հարցը` մատնանշելով, որ երբեմն լինում են հարցեր, որոնց քննությունը սահմանափակված է, եւ քննիչ հանձնաժողովը չի կարողանում լիարժեք գործել:

Հիշեցնենք, որ գործող իրավակարգավորմամբ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ 6 ամիս է, որը կարող է մեկ անգամ` հանձնաժողովի առաջարկությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ 6 ամսով: Այս կարգավորումը, ըստ Սերգեյ Բագրատյանի, խնդրահարույց է:

«2018-2021 թթ. ԱԺ-ում ձեւավորվել է 11 քննիչ հանձնաժողով, որից 5-ի ժամկետը երկարացվել է: Բոլոր հանձնաժողովներն էլ ժամկետը երկարացնելու խնդիր են ունեցել, սա ապացուցում է, որ այդ ժամկետը բավարար չէ կարեւորագույն խնդիրների լուծման համար»,- ասել է պատգամավորը:

Հեղինակն առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասում` առաջին «վեց ամիս» բառերը փոխարինելով «մեկ տարի» բառերով:

Պատգամավորի խոսքով` օրինագծի ընդունումը միտված է խորհրդարանական այս գործիքի լիարժեք գործարկմանը, հանձնաժողովի կողմից կայացվող որոշումների դերի եւ արդյունավետության բարձրացմանը: Այսպիսով, առաջարկվում է հանձնաժողովի լիազորությունների ժամկետը դարձնել 1 տարի, որը կարող է երկարաձգվել մինչեւ 6 ամսով:

Հարակից զեկուցմամբ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արփինե Դավոյանը: Պատգամավորը հորդորել է ընդունել օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ, ապա առաջարկությունների արդյունքում հասկանալ ավելի ամբողջական լուծումներ գտնելու մեխանիզմները:

Կառավարությունն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են հերթական նիստերի ընթացքում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Թեմայի այլ նորություններ