Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Թաթուլ համայնքում 165մլն դրամ ընդհանուր արժեքի 3 սուբվենցիոն ծրագիր է իրականացվում
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    96%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    64%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    96%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    81%
    0 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    83%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Թաթուլ համայնքում 165մլն դրամ ընդհանուր արժեքի 3 սուբվենցիոն ծրագիր է իրականացվում

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Թաթուլ համայնքում 165մլն դրամ ընդհանուր արժեքի 3 սուբվենցիոն ծրագիր է իրականացվում

Սուբվենցիոն ծրագրով Թաթուլ համայնքում ոռոգման ջրատար է կառուցվում: Նորակառույց 7.8կմ երկարությամբ ջրագիծը ոռոգման ջուր կմատակարարի շուրջ 160 տնտեսության տնամերձ հողամասերը ոռոգելու համար, և արդյունքում՝ ոռոգման ջրով ապահովված կլինի համայնքի 80%-ը:
 
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը 150մլն դրամ է, որի 135 մլն դրամը հատկացնելու է ՏԿԵՆ ջրային կոմիտեն: 15 մլն դրամ համայնքն ու կառավարությունն են տրանադրելու (45%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 55%-ը կներդնի համայնքը):
 
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում կընդլայնվի Թաթուլ համայնքի փողոցների գիշերային լուսավորության համակարգը: Նորակառույց 2կմ երկարությամբ լուսավորության ցանցն անցնելու է համայնքի 3 փողոցներով: Տեղադրվելու են 70 նոր սյուներ և էներգոխնայող լուսադիոդային լամպեր:
 
Աշխատանքների ավարտից հետո գիշերային ժամերին համայնքը շուրջ 50%-ով լուսավորված կլինի:
 
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 45%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 55%-ը կներդնի համայնքը:
 
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Թաթուլ համայնքի 100 ամյակին նվիրված հուշապուրակ է կառուցվում: Տարածքը բարեկարգվելու է, տնկվելու են ծառեր, տեղադրվելու են նստարաններ, կառուցվելու է ցայտաղբյուր: Համայնքի բնակիչների հանգանակությամբ տեղադրվելու է համայնքի 100 ամյակին նվիրված խաչքար:
 
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 35%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 65%-ը կներդնի համայնքը:
 
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզում իրականացվող սուբվենցիոն մյուս ծրագրերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
 
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:
 

Թեմայի այլ նորություններ