Ապրիլյան պատերազմի կծիկը քանդվում է. Քննիչ հանձնաժողովի զեկույցը սեպտեմբերին կներկայացվի ԱԺ խոսնակին. Անդրանիկ Քոչարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    81%
    0 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    9 կմ/ժ
  • Լոռի 5°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    64%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    81%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    96%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    81%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Ապրիլյան պատերազմի կծիկը քանդվում է. Քննիչ հանձնաժողովի զեկույցը սեպտեմբերին կներկայացվի ԱԺ խոսնակին. Անդրանիկ Քոչարյան

Ապրիլյան պատերազմի կծիկը քանդվում է. Քննիչ հանձնաժողովի զեկույցը սեպտեմբերին կներկայացվի ԱԺ խոսնակին. Անդրանիկ Քոչարյան

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն իր ամփոփիչ զեկույցը սեպտեմբերին կներկայացնի խորհրդարանի նախագահին: InterLur.com լրատվական գործակալության փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Այս ամսվա ընթացքում անպայման զեկույցն ամբողջությամբ ներկայացվելու է ԱԺ նախագահին, որպեսզի նրա հետագա ճակատագիրն, ըստ կանոնակարգ օրենքի, դրվի ընթացքի մեջ: Զեկույցն ունենալու է հույժ գաղտնի, խիստ գաղտնի, գաղտնի, բաց տիրույթներ, որոնց, նախատեսված չափով, հնարավորություն կտրվի տեղեկանալ, թե' հասարակությանը, թե' ԱԺ պատգամավորներին, թե' անվտանգության մարմինների հիմնական պատասխանատուներին»,- ասաց Քոչարյանը:

Հանձնաժողովի նախագահը, սակայն, նշեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի քառօրյա պատերազմի ընթացքում զոհվածների հարազատներն ամբողջությամբ կարողանան ծանոթանալ զեկույցի բոլոր մանրամասներին:

2019թ. մայիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Հանձնաժողովի փակ նիստերին մասնակցել են բազմաթիվ ներկա և նախկին պաշտոնյաներ, ռազմական գործիչներ, որոնք այս կամ այն կերպ կապ են ունեցել Ապրիլյան պատերազմի հետ:

Թեմայի այլ նորություններ