Աննա Հակոբյանը Վանաձորում է. մեկնարկել է «Մաքրապատում» ծրագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    13 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    54%
    23 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    11 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    82%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24913
  • Դոլար = 387.646

Աննա Հակոբյանը Վանաձորում է. մեկնարկել է «Մաքրապատում» ծրագիրը

Աննա Հակոբյանը Վանաձորում է. մեկնարկել է «Մաքրապատում» ծրագիրը

«Իմ քայլը» հիմնադրամը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ, Անկախության տոնին ընդառաջ, այսօր Վանաձորում` Վանաձոր գետի ափամերձ հանգստյան գոտում, «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի շրջանակներում անցկացնում է մաքրապատման միջոցառում:

Աղբ մի՛ նետեք. բնության մեջ այն տեղ չունի. այս կարգախոսով մեկնարկած միջոցառմանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

Վանաձորում են նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և այլ հյուրեր, որոնք իրենց ակտիվ մասնակցում են մաքրման աշխատանքներին:

Մասնակիցները  բաժանվել են չորս խմբերի: Յուրաքանչյուրն ունի   իր ավագը, որը համակարգում է թիմի աշխատանքները:

«Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի շրջանակներում Վանաձորում մեկնարկած մաքրապատման միջոցառմանը մասնակցող ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եղել է նաև Վանաձորի կիրճում:

Հավաքվում և պարկավորվում է տարածքի աղբը, այն հետագայում տեսակավորվելու է, որպեսզի հնարավոր դառնա պլաստիկի առանձնացումը:

Մաքրման աշխատանքներին միացել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և այլ հյուրեր:

Թեմայի այլ նորություններ