Աննա Հակոբյանը Ներքին Բազմաբերդ համայնքում հյուրընկալվել է Սարգսյանների բազմազավակ ընտանիքին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    60%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    100%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    73%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24327
  • Դոլար = 387.646

Աննա Հակոբյանը Ներքին Բազմաբերդ համայնքում հյուրընկալվել է Սարգսյանների բազմազավակ ընտանիքին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Արագածոտնի մարզ կատարած երկօրյա այցի շրջանակներում այցելել է Տեղեր համայնքի Ս.Աստվածածին վանք։ Վանահայր Տեր Մխիթար Ահարոնյանը, դիմավորելով վարչապետի տիկնոջը, վերջինիս ներկայացրել է վանքի պատմությունը, գավիթի եզակի ճարտապետական լուծումները։ Վանքը կառուցել է 1213թ.-ին իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, ով հանգուցյալ ամուսնու պատվին 7 եկեղեցի է կառուցել Հայաստանում և Արցախում։

Վանքի բակում շրջայց կատարելու ընթացքում վանահայրը ուրախությամբ հայտնել է, որ այժմ կառուցվում է եկեղեցու ջրահեռացման համակարգը՝ Աննա Հակոբյանին ներկայացնելով ընթացիկ աշխատանքները։

Տեր Մխիթարը, հրաժեշտ տալով Աննա Հակոբյանին նշել է, որ ինչպես գյուղերում է ընդունված տան ամենալավ ու համեղ բարիքները հյուրասիրել իրենց հյուր եկածներին, հիմա ճիշտ այդպես էլ իրենք տիկին Հակոբյանին են փոխանցում իրենց ունեցած ամենալավը՝ աղոթք, շարական, ջերմ բարի լույս։

Թալին համայնք կատարած այցի շրջանակներում Աննա Հակոբյանն այցելել է նաև Թալինի Ս. Կաթողիկե վանական համալիր։ Վանահայր Տեր Թադե քահանա Թախմազյանը վարչապետի տիկնոջը ներկայացրել է համալիրի պատմությունը։ Կաթողիկե վանքը կառուցվել է 7-րդ դարում Ներսես Կամսարական իշխանի կողմից և ճարտարապետությունը բազիլիկ և գմբեթավոր եկեղեցիների սինթեզ է։

Վանահայրը վարչապետի տիկնոջը ցուցադրել է 7-8-րդ դարերից մասամբ պահպանված, և քիչ ընթեռնելի արձանագրություններ, որոնցում ըստ քահանայի, գրություններ են առկա Թալինում ջրամատակարման համակարգ ստեղծելու մասին։

«Այս եկեղեցին ունի հզոր և հարուստ պատմություն, բարձր արժեք ներկայացնող և նախատեսում ենք գրքի տեսքով լույս ընծայել փաստավավերագրական վկայություն»,- ընդգծել է Տեր Թադեն։

Աննա Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչ աշխատանքներ են նախատեսվում համալիրի վերականգնման ուղղությամբ, վանահայրը ուրախությամբ նշել է, որ վանական համալիրը ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում է ճարտարապետների հետ համատեղ առկա է ծրագիր համալիրի ամբողջական և պատմական տեսքով վերականգման համար։

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է Թալին համայնքի գեղարվեստի դպրոց։ Դպրոցի տնօրեն Արմեն Միքայելյանը, դիմավորելով Աննա Հակոբյանին նրան ներկայացրել է դպրոցի պատմությունը, իրենց սաների աշխատանքները։ Տնօրենի խոսքով՝ 7 ամյա ուսման ծրագրով դպրոցում ուսանում են 95 աշակերտ, որոնք հաճախում են կարպետագործության, գորգագործության, նկարչության, քանդակագործության, մանրանկարչության և այլ խմբակներ։ Աննա Հակոբյանը շրջայց է կատարել գեղարվեստի տարբեր ճյուղերի սրահներում՝ զրուցելով երեխաների հետ։ Երեխաները նրան են ներկայացրել իրենց աշխատանքները, մասնավորապես՝ գունազարդ գորգեր, կարպետներ և սիրով վարչապետի տիկնոջը նվիրել իրենց գործած գորգերից մեկը։

Տիկին Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչպես է կատարվում երեխաների կողմից խմբակների ընտրությունը, դպրոցի տնօրենը նշել է, որ երեխաները ծնողների հետ միասին ընտրում են, թե գեղարվեստի որ ճյուղում են ուզում ուսանել, այնուհետև նրանք հնարավորություն ունեն նաև փոխելու իրենց բաժինները։

Տնօրեն Միքայելյանը ցուցադրել է նաև բակում տեղադրված խաչքարը, որի փորագրության աշխատանքներին մասնակցել են իրենց դպրոցի մոտ 100 սան։

Աննա Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար, հաջողություն է մաղթել դպրոցի սաներին գալիք ուսումնական տարում մեծ ձեռքբերումներ և բարձր առաջադիմություն մաղթելով։

Թալինում Աննա Հակոբյանի հաջորդ կանգառը «Նավակ» մանկական զարգացման կոնտրոնում էր։ Վերջինիս ղեկավար Անի Ասլանյանը վարչապետի տիկնոջը հայտնել է, որ 2020թ-ից գործող կենտրոն հաճախում են 6-15 տարեկան հիմնականում անապահով ընտանիքների և հատուկ կարիքներով շուրջ 120 երեխա։

Աննա Հակոբյանը շրջայցի ընթացքում ծանոթացել և զրուցել է նաև Արցախից տեղահանված ընտանիքների երեխաների հետ, ովքեր այժմ բնակվում են Թալինում և հաճախում են զարգացման կենտրոն։

Վարչապետի տիկինը նկարչության դասին ներկա արցախցի երեխաներից հետաքրքրվել է, թե ինչ մասնագետ են ուզում դառնալ և նրանց հետ միասին նկարել է երեխաների նախընտրած պատկերները։

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Արագածոտնի մարզում այցելել է Դաշտադեմի ամրոց։ Ամրոցի հնագիտական արշավախմբի ղեկավար Աստղիկ Բաբաջանյանը Աննա Հակոբյանին ներկայացրել է ամրոցի պատմությունը, շեշտելով որ այն Հայաստանի բացառիկ պատմամշակութային հուշարձաններից մեկն է։

Դաշտադեմի ամրոցը Անիի ամրաշինական համակարգի մասն է եղել, նրա հանգույցներից մեկն է և կառուցված է նույն սկզբունքով ինչ Անի քաղաքի պարսպապատերը։ Ամրոցի հիմնադրումը թվագրվում է 12-րդ դարին։ Ամրոցը Զաքարյանների իշխանական տոհմի վարչական կենտրոններից մեկն է հանդիսացել։

Բաբաջանյանը վարչապետի տիկնոջ հետ շրջայցի ընթացքում պատմել է նաև ամրոցում կատարված հնագիտական պեղումների և վերականգնման աշխատանքների մասին։ Նրա խոսքով՝ 2015թ-ին ԱՄՆ դեսպանատան մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցներով իրականացվել է ծրագիր, որի շրջանակներում իրականացված լայնամասշտաբ պեղումների արդյունքում բացվել է ներքին շրջապարիսպը իր 11 կիսակլոր աշտարակներով երկու դարպասներով, ևս մեկ մոնումենտալ կառույց որը նույնպես վերագրվում է Զաքարյանների շրջանին։

Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչը Աննա Հակոբյանին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 24-ին Դաշտադեմի ամրոցում անցկացվելիք «Զարկ ֆեստ» մշակութային փառատոնին, որի շրջանակներում ներկայացվելու է տարածաշրջանում ապրող բնակիչների կենցաղն ու մշակույթը, երգն ու պարը։

Դաշտադեմ համայնքում Աննա Հակոբյանը կարճատև հանդիպում է ունեցել նաև Թալինի «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ, հետաքրքրվել համայնքում առկա խնդիրներից։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Արագածոտնի մարզ կատարած երկօրյա այցն ավարտել է Ներքին Բազմաբերդ համայնքում։

Արագածոտնի մարզպետի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը այցելել է Սարգսյանների բազմազավակ ընտանիք՝ հետաքրքրվել երեխաների առողջությամբ ու ընտանիքի սոցիալական վիճակով։

«Երեք ամիս առաջ ընտանիքում եռյակի ծնունդով երեխաների թիվը դարձավ վեց», – ժպիտը հայացքին վարչապետի տիկնոջն է հայտնել Տիկին Լուսինեն, միաժամանակ հայտնելով, որ վեց երեխաների հետ ապրում են անապահով պայմաններում։

«Երջանիկ ընտանիք եք, եռյակի ծնունդով ամենամեծ պարգևը Աստված շնորհել է»,- նշել է տիկին Հակոբյանը։

Աննա Հակոբյանը ծանոթացել է ընտանիքի կենցաղային պայմաններին հետաքրքրվել, թե ինչ պետական աջակցություն են ստանում։ Տիկին Լուսինեն փոխանցել է, որ եռյակի ծնունդով պայմանավորված 4.5 մլն միանվագ աջակցություն են ստացել և այժմ էլ ամսական նպաստի չափը կազմում է 150 հազար դրամ, նշելով սակայն, որ բազմազավակ ընտանիքի հոգսերը շարունակում են մնալ ծանր։

Աննա Հակոբյանը զրուցել է դպրոցահասակ երեխաների հետ, հորդորել լավ կրթություն ստանալ։

Թեմայի այլ նորություններ