Անկախության տոնին ընդառաջ Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է «Անկախության երանգները» խորագրով ֆոտոմրցույթ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    19 կմ/ժ
  • Լոռի 5°C
    99%
    1 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    65%
    9 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.692

Անկախության տոնին ընդառաջ Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է «Անկախության երանգները» խորագրով ֆոտոմրցույթ

Անկախության տոնին ընդառաջ Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է «Անկախության երանգները» խորագրով ֆոտոմրցույթ

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը Արագածոտնի մարզպետարանի լրատվության բաժնից՝ մրցույթին մասնակցության պայմաններն են

  • Լուսանկարները պետք է լինեն թեմատիկ, ներկայացնեն հեղինակի պատկերացումները ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ վերաբերյալ:
  • Լուսանկարը պետք է արված լինի անմիջապես մասնակցի կողմից և նախկինում հրապարակված չլինի։ Արգելվում է ներկայացնել լուսանկար, որի հեղինակային իրավունքը պատկանում է այլ կազմակերպության կամ անձի։

✔️Լուսանկարի հետ միաժամանակ անհրաժեշտ է ներկայացնել նկարի համառոտ վերլուծությունը (բնութագիր) /առավելագույնը կես էջ/։

✔️Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ լուսանկար։

✔️Մրցույթին կարող եք ներկայացնել թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական լուսանկարներ:

✔️Մրցույթի մասնակցության համար տարիքային սահմանափակում չկա։

✔️Ֆոտոմրցույթի մասնակիցների լուսանկարները կտեղադրվեն Արագածոտնի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։

✔️Սահմանված է 3 մրցանակային տեղ՝

  • Առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցնող լուսանկարները կընտրվեն մրցութային հանձնաժողովի կողմից
  • Երրորդ հորիզոնականը կզբաղեցնի ֆեյսբուքյան քվեարկությամբ առավել շատ հավանության (like/reaction) արժանացած լուսանկարը:

✔️Հաղթողները կպարգևատրվեն պատվոգրերով և նվերներով։

✔️Ֆոտոմրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ սեպտեմբերի 14-ը ներառյալ aragatsotn.press@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել մեկ լուսանկար՝ թեմա դաշտում նշելով «Անկախության երանգները» ֆոտոմրցույթ։
Տեքստային մասում անհրաժեշտ է մուտքագրել մասնակցի տվյալները անուն, ազգանուն, հասցե, հեռախոսահամար։

Հեղինակային իրավունքներ. լուսանկարը ներկայացնողն ինքն է կրում համապատասխան լուսանկարում օգտագործված անձանց կերպարը, ինչպես նաև երրորդ անձանց հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող ստեղծագործությունների ապօրինի օգտագործումից բխող բոլոր իրավական հետևանքները:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 0232 - 3-38-70 հեռախոսահամարով ։

Բոլորին հաջողություն ենք մաղթում։

Թեմայի այլ նորություններ