Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ փուլը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    11 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    7 կմ/ժ
  • Արարատ 14°C
    57%
    4 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    9 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    100%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    13 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24305
  • Դոլար = 387.646

Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ փուլը

Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ փուլը

Օգոստոսի 31-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ՝ կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևը: Մասնակիցները երեք դիրքից խոցել են 100 մետր հեռավորությամբ թիրախները: Յուրաքանչյուր վարժությանը հատկացվել է հինգական փամփուշտ: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ ՊՆ լրատվության բաժնից։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

 

Հրաձգության ընթացքում առավել դիպուկ են եղել Ռուսաստանի Դաշնության զինվորականները, երկրորդը՝ Բելառուսի, երրորդը՝ Հայաստանի Հանրապետության թիմի զինծառայողներն էին: Բոլոր մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո մրցավարական հանձնաժողովը կհայտարարի ընդհանուր հաշվարկով հաղթող թիմերի, ինչպես նաև առանձին մրցաձևերում անհատական հաշվարկով լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողների անունները: Մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին:

Թեմայի այլ նորություններ