Ամփոփվել է սիրիահայ ձեռարվեստի հերթական դասընթացը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    76%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    89%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    76%
    2 կմ/ժ
  • Արարատ 12°C
    53%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    76%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    75%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    76%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    62%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    89%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Ամփոփվել է սիրիահայ ձեռարվեստի հերթական դասընթացը

Ամփոփվել է սիրիահայ ձեռարվեստի հերթական դասընթացը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Նոր մարտահրավերներ, հեռակա ավանդական ասեղնագործության դասընթացներ սիրիահայ և տեղացի կանանց համար» ծրագիրը, որը շարունակությունն էր նախորդ` 2019 թ. իրականացրած «Ասեղնագործությունը որպես սիրիահայ կանանց ներուժի զարգացում» ծրագրի: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ ԿԳՄՍՆ լրատվության բաժնից: Համավարակի պայմաններում ծրագիրն իրականացվել է առցանց։ Դասընթացներին ներգրավված էին 24 մասնակից՝ տեղացի և սիրիահայ կանայք:

Ներկայում ձեռարվեստը սիրիահայ կանանց համար դարձել է մասնագիտացում և եկամտի աղբյուր։ Ծրագրի շրջանակում անցկացվել են թաղիքագործության, գոբելենի և շյուղագործության ուսուցում: Մասնակիցները հնարավորություն են ունեցել խորացնելու ձեռարվեստի իրենց գիտելիքները, իսկ հետագայում ձեռք բերած հմտությունները օգտագործել նոր արժեքներ ստեղծելու և տարածելու ուղղությամբ։

Ծրագրի հիմնական նպատակն էր նպաստել սիրիահայ ձեռարվեստի, որպես հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության մի ինքնատիպ ուղղության զարգացմանն ու տարածմանը, ինչպես նաև սիրիահայ կանանց այդ ոլորտում ունեցած հմտությունների կատարելագործմանը և փոխանցմանը:

Թեմայի այլ նորություններ