Ամփոփում․ աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    97%
    2 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    2 կմ/ժ
  • Արարատ 12°C
    69%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    72%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Ամփոփում․ աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ամփոփում․ աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օգօստոսի 31-ի և սեպտեմբերի 1-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Օրվա լուրը

  • Հրդեհ Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում. նախնական տվյալներով կա 2 զոհ։ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղ, ծանոթացել հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին։ Հարուցվել է քրեական գործ՝ «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերությունում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ։

Կորոնավիրուս / արտակարգ դրություն

  • Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում․ 97 նոր դեպք, 634 առողջացած և մահվան 2 դեպք։ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք: Կրճատվել են COVID-19-ը սպասարկող բժշկական կենտրոնները։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի ԲԿ-ն վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին։

Զինված ուժեր

  • ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի մամուլի ասուլիսը։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնտիսին։ Պաշտպանության նախարարն ընդունել է Իտալիայի դեսպանին։ ՀՀ է ժամանել ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը. հայտնում է ՊՆ խոսնակը։
  • Բանակցություններ են ընթանում ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ. այս մասին հայտնել է պաշտպանության նախարարը։ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի նկատմամբ օդային գերակայություն ձեռք բերելու համար. Արծրուն Հովհաննիսյան։

Իրադարձությունները Հայաստանում և Արցախում

  • Պիտի սովորենք նոր գիտելիքների արդյունքում փոխել աշխարհը․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ։ Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Իմ Քայլը հիմնադրամի ջանքերով վերանորոգված երկու դպրոցի մարզադահլիճները պատրաստ են նոր ուսումնական տարվան։ Մեզ միասին դժվար ճանապարհ է սպասվում. պետք է կարողանանք ապահովել ուսումնական գործընթացի շարունակականությունը. ԿԳՄՍ նախարար։ Նոր ուսումնական տարին վերակառուցված դպրոցներում․ շահագործման է հանձնվել երկու դպրոց։ ԱՀ նախագահ․ Պետականությունը պետք է պաշտպանել, շարունակաբար ամրապնդել ու զարգացնել, իսկ դրա համար ունենք ամենակարևոր նախադրյալը՝ նվիրյալների ներուժը, որը մեկ անգամ ևս վերարժևորելու առիթ ստեղծվեց՝ Հանրապետության օրվան ընդառաջ։ Ցանցավանդակային տնտեսություն. առկա է 12 հիմնական ցանց, որոնց ընդհանուր արտադրական առավելագույն հնարավորությունը կազմում է շուրջ 1000 տոննա տարեկան։ Փոքր ավտոբուսների ձեռքբերումը չի նշանակում հրաժարվել մեծ ավտոբուսներից։ Աշնանացան ցորենի արտադրության խթանման աջակցության ծրագիր։
  • Լիբանանահայերը հնարավորություն կունենան օգտվել առողջապահական, սոցիալ-տնտեսական, կրթական և մի շարք այլ ծառայություներից. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ինտեգրման փաթեթ է մշակել։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է Յան Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետևանքների վերացման հարցը։
  • ԽՍՀՄ Խնայբանկում ներդրած ավանդների փոխհատուցման մասին քաղաքացիների հարցերին պատասխանում է Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը համաձայնագիր են ստորագրել՝ ի աջակցություն հաշմանդամություն ունեցող նպաստառու երեխաների։ Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին։ Հրատապ վերանայման է ենթարկվել ազգային պարկի տարածքում գտնվող` Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների վարձակալության պայմանագիրը։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության պատվիրակությանը։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը։ Առաջիկայում Սյունիքում տեխնոպարկ կհիմնվի․ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանի հետ աշխատանքային այցով Սյունիքում էր։ Ստեփանակերտի մշտական ու կանոնավոր ջրամատակարարման խնդիրը տասնամյակներ ի վեր անլուծելի էր թվում: Դիտավորությամբ, թե այլ պատճառով խորհրդային տարիներին հարցին հիմնավոր լուծում տալու համար ոչ մի էական քայլ չի ձեռնարկվել․ ասել է ԱՀ Նախագահ։
  • ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թթ․ ռազմավարության մասին հարցազրույց է տվել։ Շախմատի Հայաստանի հավաքականի անդամները քննադատել են ՖԻԴԵ-ին։ Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել միջազգային առցանց մրցաշարում։ Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության սակրավորներն օգոստոսին ականազերծել են 33 143 քմ տարածք։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց։ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության միջոցներով իրականացրել է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի Օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման ծրագիրը: 98 ծրագիր 4․8 մլրդ դրամով․ Լոռու մարզում սուբվենցիոն ծրագրերով գութան, պարարտանյութի և թունաքիմիկատի ցրիչներ են գնել, հանդիսությունների սրահի և կինոթատրոնի շենք վերանորոգել, ինչպես նաև հակակարկտային կայանների ցանց կառուցել։ Առանձնացված աղբամաններ՝ Երևանի տարբեր հատվածներում։ Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցեր։ Հայրենիքի, հողի և բնության հանդեպ սերն է, որ մեզ պահում է այստեղ․ սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչներն ապրում են իրենց բնականոն կյանքով։

Պատահարներ

  • Պետությանը պատճառվել է 934 միլիոն 90 հազար դրամի վնաս․ ՀՀ Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության բացահայտումը: Ննջարաններից գողացել էին 7 միլիոն դրամից ավելի փող․ Սևանի ոստիկանները բացահայտել են գողությունները։ Անհայտ ծագման օղին՝ մահացու թունավորումների պատճառ․ Աշոտ Հովսեփյանի Արմավիրի տանը հայտնաբերվել է մոտ 200 լիտր անհայտ ծագման օղի։ Ովքեր ալկոհոլային խմիչք են ձեռք բերել Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանից, չօգտագործել այն. հորդորում է Քննչական Կոմիտեն։ Ակնհայտ է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում մենք գրանցում ենք հաջողություններ․ ասել է նախարար Ռուստամ Բադասյանը։ Առանց ծնողական խնամքի մնացած 1-ամյա փոքրիկը տեղափոխվեց Հայաստան։ Իրանում հավաքագրել են շուրջ 50 անձանց և տեղափոխել Հայաստան՝ նպատակակետ երկիր ուղարկելու։
  • «Աջափնյակ» ունիվերսամի շենքի ձեռքբերման գործընթացում կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի։ Երևան քաղաքի երկու բնակիչներ ձերբակալվել են՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով։
  • Մեղադրանք է առաջադրվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող (օրենքով գող) Ա.Ղ.-ին։ Ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձինք։ Սևանա լճում ստորջրյա հետազոտողները ափ են դուրս բերել մարդկային ոսկորներ և խորտակված նավակի բեկորներ։ Անհայտ անձինք Մալաթիա-Սեբաստիայում միանգամից 5 կանգառ են ջարդուփշուր արել։ Ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են՝ ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Ձերբակալվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետը։ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 526 դեպք, որից 271-ը՝ արտակարգ, արձանագրվել է 13 մահ

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ