ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կոչ է արել վերանայել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    13 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    7 կմ/ժ
  • Արարատ 14°C
    57%
    4 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    9 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    100%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    13 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    82%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24305
  • Դոլար = 387.646

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կոչ է արել վերանայել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կոչ է արել վերանայել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ Բեն Քարդինը հանդես է եկել Հայաստանին աջակցելու և Ադրբեջանի հետ ռազմական օգնության և անվտանգության ոլորտում համագործակցության վերագնահատման անհրաժեշտության մասին հայտարարությամբ:

«Գրեթե մեկ տարի տևած սահմռկեցուցիչ շրջափակումից հետո նախագահ Ալիևն ի վերջո օգտագործեց ռազմական ուժ՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար՝ փաստացի ոչնչացնելով նրա հայ բնակչությունն ու հարուստ պատմությունը: Քանի որ աշխարհը շարունակում է առերեսվել Ադրբեջանի համակարգված, կանխամտածված էթնիկ զտումների արշավին, մենք պետք է միաժամանակ առաջնահերթ ուշադրություն դարձնենք տեղահանված հայերին աջակցելուն, ինչպես նաև Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն»,- նշել է սենատորը:

Նա կոչ է արել քայլեր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը ռազմական ճանապարհով նոր տարածքային նվաճումներ չունենա: Քարդինի խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ոլորտում տրամադրվող օգնությունը, քանի դեռ վերջինս չի դադարեցրել այդ դաժան արշավը:

«Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է վերահաստատեն մեր հանձնառությունը ռազմական հանցագործությունների և վայրագությունների փաստագրման հարցում, ինչպես նաև շարունակեն աջակցել ռազմագերիների հայրենադարձմանն ուղղված ջանքերին, որոնցից շատերին Ադրբեջանը շարունակում է կալանքի տակ պահել: Եվ վերջապես, մենք պետք է համերաշխություն ցուցաբերենք հայ ժողովրդին, հատկապես որ Ադրբեջանն ու Թուրքիան դիտարկում են հավանական, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Մենք պետք է ավելացնենք մարդասիրական աջակցությունն այն էթնիկ հայերին, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը։ Միացյալ Նահանգները նաև պետք է շարունակի աջակցել Հայաստանի ղեկավարության կողմից վերջին տարիներին իրականացված ժողովրդավարական բարեփոխումներին, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի հետ թափանցիկության, պատշաճ կառավարման և տնտեսական համագործակցության խթանման ջանքերին»,- նշված է սենատորի հայտարարության մեջ:

Թեմայի այլ նորություններ