Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Բառնաուլի և Ալթայի միտրոպոլիտ Սերգիյին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    11 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    50%
    20 կմ/ժ
  • Լոռի 14°C
    54%
    3 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    73%
    13 կմ/ժ
  • Արարատ 21°C
    66%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    78%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    53%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    44%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.256
  • Դոլար = 387.692

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Բառնաուլի և Ալթայի միտրոպոլիտ Սերգիյին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Բառնաուլի և Ալթայի միտրոպոլիտ Սերգիյին

 Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Բառնաուլի և Ալթայի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Սերգիյ Իվաննիկովի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Բառնաուլի Ս․ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Մաշտոց քահանա Հակոբյանի: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 
 
Ուրախություն հայտնելով միտրոպոլիտ Սերգիյի Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորաբար այցելելու առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձել է երկու Եկեղեցիների և ժողովուրդների միջև ձևավորված դարավոր եղբայրական հարաբերություններին և փոխգործակցությանը:
 
Իր հերթին Բառնաուլի և Ալթայի միտրոպոլիտը շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը Հայաստան իր այցելությանն աջակցելու համար՝ ընդգծելով, որ եզակի հնարավորություն է ընձեռնվել հաղորդակցվելու քրիտոնեական հնագույն երկրներից մեկի սրբավայրերին և հոգևոր արժեքներին։
 
Նորին Սրբազնությունն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրել է նաև Ալթայի շրջանում հայ համայնքի, Մաշտոց քահանայի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, անդրադարձավ հայորդիների կարևոր ներդրմանը շրջանի զարգացման գործում։
 
Հանդիպմանը խոսվել է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի, Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերների և չլուծված անվտանգային խնդիրների մասին։ Նորին Սրբությունը նաև անդրադարձել է Դադիվանքին, որի հոգևոր գործունեությունը հնարավոր եղավ շարունակել շնորհիվ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի միջնորդական ջանքերի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական հոգածության։

Թեմայի այլ նորություններ