Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին
▲ Դեպի վեր
  • Երեվան 7°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 1°C
    87%
    11 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    91%
    7 կմ/ժ
  • Արարատ 8°C
    67%
    10 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    96%
    2 կմ/ժ
  • Արմավիր 8°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 6°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 4°C
    78%
    6 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին

Հուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանը:

Դեսպան Ենգիբարյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացնելով հյուրերին, անդրադարձել է պատվիրակության այցի նպատակներին:

Ողջունելով Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին՝ Վեհափառ Հայրապետը խոսել է հայ ժողովրդի կյանքում Եկեղեցու ունեցած կարևորագույն դերակատարության մասին՝ հավելելով, որ Հայ Եկեղեցու առաքելությունն անջնջելիորեն միահյուսված է հայ ժողովրդի պատմությանը: Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատել է, որ քրիստոնեական հավատքի շնորհիվ հայորդիները դարերի ընթացքում դիմագրավել են իրենց առջև ծառացած փորձությունները՝ պահպանելով ազգային ինքնությունը:

Նա իր երախտագիտությունը հայտնեց Գերմանիայի իշխանություններին Հայոց ցեղասպանության ճանաչման և Բունդեսթագի կողմից ընդունած դատապարտող բանաձևի, ինչպես նաև արցախյան 44-օրյա պատրեազմի ընթացքում ցուցաբերած զորակցության համար:

Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաև արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքերին, գերիների վերադարձման հարցին և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրության աջակցությամբ տարածաշրջանում կվերահաստատվի արդարությունը և խաղաղությունը:

Անդրադառնալով Գերնամիայում հայկական համայնքի գործունեությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձնագրել է, որ հայ համայնքը և Հայ Եկեղեցին մշտապես վայելում են Գերմանիայի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը։

Իր հերթին նախագահ Գուննար Շելլենբերգերն ընդգծել է, որ իրենց նպատակն է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների սերտացմամբ էլ առավել ամրապնդել երկու ժողովուրդների բարեկամական կապը:

Թեմայի այլ նորություններ