Ամեն ինչ անելու ենք, որ Ապրիլյանի զոհերի հարազատները ծանոթանան զեկույցի բոլոր մանրամասներին. Անդրանիկ Քոչարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    7 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    57%
    4 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    100%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24305
  • Դոլար = 387.646

Ամեն ինչ անելու ենք, որ Ապրիլյանի զոհերի հարազատները ծանոթանան զեկույցի բոլոր մանրամասներին. Անդրանիկ Քոչարյան

Ամեն ինչ անելու ենք, որ Ապրիլյանի զոհերի հարազատները ծանոթանան զեկույցի բոլոր մանրամասներին. Անդրանիկ Քոչարյան

Ապրիլյան հանձնաժողովի զեկույցը այս ամիս ամբողջությամբ ներկայացվելու է Ազգային ժողովի նախագահին, որպեսզի նրա հետագա ճակատագիրը, ըստ կանոնակարգ օրենքի, դրվի ընթացքի մեջ։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը.

«Զեկույցը ունենալու է հույժ գաղտնի, խիստ գաղտնի, գաղտնի եւ բաց տիրույթներ. ըստ «Պետական գաղտնիքի մասին օրենք»-ի՝ հնարավորություն կտրվի թե՛ հասարակությանը, թե՛ Ազգային ժողովի պատգամավորներին, թե՛ անվտանգության մարմնի հիմնական պատասխանատուներին ծանոթանալ զեկույցին։ Նշեմ, որ ինչպիսի պետական գաղտնիքի կարգավորման տիրույթում էլ լինի, անպայման ամեն ինչ անելու ենք, որ զոհվածների հարազատները ամբողջությամբ կարողանան ծանոթանալ զեկույցի բոլոր մանրամասներին»,- նշեց պատգամավորը։

«Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, որ կարդացել է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի մեկ-երկու արձանագրություն, ըստ որոնց՝ հերքվում են տանկերում վառելիքի փոխարեն ջուր լինելու պնդումը, զենքի և փամփուշտի պակասը։ Քոչարյանը, ի պատասխան այս հարցին, նշեց, որ այդ գրառման բովանդակությունից չի երևում, որ դա արձանագրության նյութ է. «Ի՞նչ արձանագրության մասին է խոսքը, մեր շրջաբերական արձանագրությունները վերջին հաշվով գաղտնի չեն, եթե այն փաստաթղթերը, որոնց վրա գրված է գաղտնի, որևէ մեկի ձեռքին հայտնվեն, պատասխանատվություն են կրելու նրանք, ովքեր պատասխանատու են գաղտնի փաստաթղթի տնօրինման համար։ Նրանում, ինչի մասին դուք ասում եք, ես ոչ մի գաղտնի բան չեմ տեսնում։ Բովանդակությունից չտեսա, որ դա արձանագրության նյութ է։ Արձանագրության վերևում գրված է Անդրանիկ Քոչարյան, հանձնաժողովի նախագահ»,- նշեց նա։

Սերժ Սարգսյանը օգոստոսին տված մամուլի ասուլիսի ընթացքում նշել էր, որ Կարեն Կարապետյանի հայտարարությունն այն մասին, թե Ապրիլյանի ժամանակ բանակում մատակարարվող բենզինն անորակ է եղել, վրիպում էր։ Անդրադառնալով սրան՝ Անդրանիկ Քոչարյանը հարց բարձրացրեց՝ արդյոք 2016-2018 թվականներին Սերժ Սարգսյանը չունե՞ր հնարավորություն այդ վրիպումների մասին Կարեն Կարապետյանին հարցեր տալու. «Վարչապետը վրիպո՞ւմ է։ Ես էլ իրեն հարցրել եմ՝ վրիպելը քաղաքական նպատակ ունեցե՞լ է, թե՞ չէ, որովհետև այդ վրիպումը շատ թանկ նստեց բանակի վրա։ Դրան չանդրադառնամ, ասեմ հետևյալը. ես ասել եմ, և հանձնաժողովի անդամները ասել են՝ Ապրիլյան գործողությունների սկսման սկզբնական փուլում դիրքերում զինվորները փամփուշտի և ուտելիքի պակաս չեն ունեցել։ Սկզբնական փուլը այն մինիմալն է, որը դրված է դիրքում, որ զինվորը ինչ-որ գործողություն հայտարարելու դեպքում պետք է սկսի կիրառել»։

Քոչարյանը նշեց՝ եկել է մի պահ, երբ որոշ դիրքերում կրակելու հնարավորությունները եղել են սահմանափակ. «Ինչո՞ւ է այդպես եղել, հանձնաժողովի աշխատանքի ընթացքում մենք տալու ենք բացատրություններ, թե որ դիրքերում ուշացան, ինչ հետևանք ունեցան, կարող էին ուշանալ, թե չէին կարող, բանակի կառավարելիության աստիճանը ինչպիսին էր, այդ կառավարելիության պատճառով մենք ունեցել ենք դիրքային, թե մարդկային կորուստներ եւ այլն։ Դա մեր առաջին արձանագրության մեջ նշված կետերն են, որ հանձնաժողովում պետք է ուսումնասիրել և տալ պատասխաններ»։

Քոչարյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի՝ օգոստոսին տված ասուլիսը ասուլիս էր ոչնչի մասին. «Ինքը Ապրիլյանի թեմայից ոչինչ չխոսեց։ Հակառակորդը քանի՞ դիրք է գրավել, ես չեմ ասել քանի հեկտար, դրանք շատ կարևոր փաստեր են, Սերժ Սարգսյանը այդ հարցերին չի պատասխանել, որովհետև այդ հարցերը չի եղել իր օրակարգում: Վերջին հաշվով բանակը այդ ժամանակ ո՞նց էր կարծում, ո՞նց էր կառավարվում, ավելին ասեմ՝ ինչո՞վ սկսվեց, ինչո՞վ ավարտվեց»։

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Ապրիլյան գործողությունների ժամանակ մեր առաջնագծի զինվորները կերտել են հաղթանակ. «Ես ասում եմ՝ Ապրիլյան գործողությունները իրենց բնույթով ինչ էին ներկայացնում, և մենք ինչ ունեցանք։ Բացեք զինվորական բառարանը և կարդացեք, թե ինչ է նշանակում հաղթանակ, այնտեղ հստակ ձևակերպված է, թե ռազմական հաղթանակն ինչ է նշանակում»։

Քոչարյանը կարծիք հայտնեց, որ «Հանրապետական» կուսակցության ներկայցուցիչները կարող էին իրենց նման հանձնաժողով նախաձեռնել. «Լավ կլիներ, որ այն ժամանակվա իրականացնող ընկերները, 2016-2018 թվականներին, կա՛մ իրենք նախաձեռնեին նման հանձնաժողով և ուսումնասիրեին, թե ինչ վիճակ է եղել, կա՛մ գոնե կարդային այն վերլուծությունը, որը արված էր Գլխավոր շտաբի կողմից։ Ես այն տպավորությունն եմ ստացել, որ իրենք նույնիսկ չեն կարդացել Սեյրան Օհանյանի հրամանով իրականացված վերլուծությունը, թե ինչ բացթողումներ են եղել, բայց մենք գոնե կարդացել ենք, եւ այն ժամանակ զինվորականության մի ստվար հատված կարդացել է։ Եվ, բնականաբար, գալու է մի պահ, որ այդ վերլուծության շատ դրույթներ հասանելի են լինելու շատերին»։

Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանում սա պաշտպանության ոլորտի առաջին քննիչ հանձնաժողովն է. «Այդպես արել են ամերիկացիները սեպտեմբերի 11-ից հետո, Քենեդու սպանությունից, անվտանգությանը վերաբերվող նման ծավալի աշխատանք ՀՀ-ում առաջին անգամ է, բայց դա նաև խոսում է այն մասին, որ մեր հասարակության հետաքրքրությունը չի մարում, ձեր հարցերը խոսում են այդ մասին։ Կան բազմաթիվ ստեղծված քննիչ հանձնաժողովներ, բայց սպասում եք սրան, որովհետև սրան սպասում են շատերը, միայն երկրի անվտանգությանը չի վերաբերում, նաև զոհվածների հարազատները կարծում են, որ իրենց երեխաները կարող էին չզոհվել»։

Հանձնժողովի նախագահի խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքը բերեց նրան, որ բանակի կառավարման օղակները այլ ձևով սկսեցին նայել իրենց առաջ դրված հանձնարարություններին. «Տավուշյան դեպքերի ընթացքում զինված ուժերի կառավարման համակարգը ոչ մի վայրկյան բացթողում չի ունեցել որոշումներ կայացնելու առումով, ժամանակային առումով, որը բերեց նրան, որ հակառակորդի էլիտար ստորաբաժանումը 2 փորձ կատարեց 3 դիրքի ուղղությամբ, որոնք շատ կարևոր դիրքեր են, բայց նույն «Յաշման» ինքը զոհեր տվեց և հետ շպրտվեց: Ապրիլին ես ինքս կցանկանայի տեսնել այդպիսի հստակ կատարում, որի արդյունքում կարող է շատ զոհերից մենք խուսափեինք»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով. «Այժմ բանակը ունի միայն արտաքին թշնամի»,- նշեց նա՝ հիշեցնելով 2008-ի Մարտի 1-ի իրադարձություններին՝ բանակը ներքաղաքական հարցերին ներգրավելու իշխանությունների որոշումը։

Թեմայի այլ նորություններ